Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Թուրքիայի նոր կառավարության աշխատանքի մասին դատողություններ կանի՝ ելնելով նրա կատարած գործերից:
Զախարովայի խոսքով՝ խնդիրը ոչ թե կառավարության կազմն է, այլ կառավարության կուրսը. «Թուրքիայի կառավարության կազմում նոր մարդկանց հայտնվելու փաստն ունի ավելի պակաս նշանակություն, առաջնահերթ կարևորություն ունի կուրսը:
Մենք դատում ենք ըստ գործերի: Մեր ուշադրության կենտրոնում ոչ այնքան կառավարության կազմի փոփոխումն է, որքան կառավարության կուրսը, այդ թվում նաև՝ Ռուսաստանի հանդեպ ու գլոբալ հարցերում: Դատողություններ կանենք ըստ գործերի»:
Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը ավելի վաղ խոստացել է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նրա կառավարությունում հայտնվել է 11 նոր նախարար, ինչպես նաև 2 փոխվարչապետ:









































