Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպի կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը, մեկ տարվա ամուսնությունից հետո ապահարզանի հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Ապահարզանի հայցը դատարան էր ներկայացվել դեռևս երկուշաբթի, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր։ Փաստաթղթում դերասանուհին նշել է «անլուծելի տարաձայնությունները» և ալիմենտ պահանջել։ Համաձայն պորտալի աղբյուրների՝ դերասաններն ամուսնական պայմանագիր չունեն։
Նրանք ծանոթացել էին 2011 թվականին «Ռոմային օրագիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նշանադրությունը կայացել էր 2013-ի դեկտեմբերին։ 2015 թվականի փետրվարին նրանք օրինականացրել էին իրենց հարաբերությունները։ Ամուսնության գրանցումը կայացել էր Լոս Անջելեսի իրենց տանը։