Saturday, 25 07 2026
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ

Մանկատների բոլոր շրջանավարտները «Տաշիրից» դրամական աջակցություն են ստացել

Արդեն հինգերորդ տարին է, որ Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը (թե որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, թե որպես ԱԺ պատգամավոր) փոխանցում է ՀՀ բոլոր մանկատների շրջանավարտների հաշիվներին: Մնացյալ գումարները համալրվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Այս տարին ևս բացառություն չէր, և այսօր «Էրեբունի պլազա» կենտրոնում Կ.Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը հանրապետության բոլոր մանկատների 2012-13 ուստարվա 35 շրջանավարտներին հանձնեցին նրանց բանկային քարտերը` յուրաքանչյուրին 300 հազարական դրամ գումարով:

Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ իրենց դիտարկումներով նախորդ տարիներին տրամադրված գումարները շրջանավարտները օգտագործել են նպատակային: Կարապետյանների ընտանիքի անունից շնորհավորելով բոլոր շրջանավարտներին` Ա.Ճաղարյանը մաղթել է, որ նրանց ապագան առավել լուսավոր ու անբիծ լինի, քան մանկությունն է եղել. «Հասկանում եմ, որ ձեզանից շատերի մանկության մոլորակը, մեղմ ասած, անամպ չի եղել, սակայն հուսով եմ, որ վաղվա օրը, հասունության շրջանն ու ապագա ողջ կյանքը դուք առավել վստահ կանցնեք ու առավել հաստատուն»:

«Սոս մանկական գյուղեր» հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը շրջանավարտների խորհուրդ տվեց նվիրաբերված գումարն օգտագործել որպես «սերմացու»` ապագայի համար: Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը բարձր գնահատեց մանկատների ու «Տաշիր» հիմնադրամի տարիների համագործակցությունը, Կարեն և Սամվել Կարապետյանների հայրենանվեր գործունեությունը` հատկապես շեշտելով ֆինանսականից զատ առաջին հերթին բարոյական ու հոգեբանական կողմը, այն է` երեխաների վստահությունը, որ իրենք միայնակ չեն, որ իրենց կողքին են նման մարդիկ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում