Լոնդոնի նոր քաղաքապետը՝ լեյբորիստ Սադիկ Հանը, Լոնդոնի տաճարում հավատարմության երդում է տվել՝ տեղեկացնում է The Guardian-ը:
«Ես Սադիկ Հանն եմ՝ Լոնդոնի նոր քաղաքապետը: Ես կլինեմ բոլոր լոնդոնցիների քաղաքապետը: Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, ինչ որ իմ ուժերի սահմաններում է, որպեսզի ավելի լավը դարձնեմ Լոնդոնը»,- ասել է նա երդման արարողության ժամանակ:
Հանը պատմության մեջ առաջին մահմեդականն է, որ դարձել է Լոնդոնի քաղաքապետ: Պաշտոնապես նա իր պարտականություններին կանցնի մայիսի 9-ին:
Հիշեցնենք, որ Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում ընտրողների 44% ձայների առավելությամբ հաղթանակ է տարել ծագումով պակիստանցի 46-ամյա Սադիկ Հանը: Նա կփոխարինի 2008-ից ի վեր այդ պաշտոնը ստանձնած Բորիս Ջոնսոնին:









































