Friday, 10 07 2026
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքը մասնակցել է Կովկասի զբոսաշրջային ցուցահանդեսին

Երևանը ներկայացվել է Թբիլիսիում անցկացված տուրիզմի միջազգային 18-րդ Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին («Caucasus Tourism Fair CTF 2016»): Միջոցառմանը մասնակցել են զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Վրաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Թայլանդից և մի շարք այլ երկրներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևան քաղաքը ցուցահանդեսին մասնակցել է իր առանձին տաղավարով, որտեղ ներկայացվել են մայրաքաղաքի՝ որպես զբոսաշրջային նախընտրելի ուղղության առանձնահատկությունները: Երևանի քաղաքապետարանը ցուցահանդեսին մասնակցել է Թբիլիսիի քաղաքապետարանի հրավերով:

Երևանի տաղավարում ցուցահանդեսին ներկայացվել են նաև զբոսաշրջային 4 գործակալություններ:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանը նշել է, որ երեք օր շարունակ Երևանն ու մասնակից մյուս քաղաքները հնարավորություն են ունեցել ներկայացնել տարածաշրջանում իրենց մրցունակությունը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

«Երևանից ու առհասարակ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկները զբաղեցնում են առաջին տեղը Վրաստանի զբոսաշրջային սանդղակում: Այսօր մեզ համար կարևոր է, որպեսզի Երևանը գրավիչ դառնա վրացի զբոսաշրջիկների համար՝ հատկապես հաշվի առնելով, որ Թբիլիսիից Երևան ընդամենը 4.5 ժամ հեռավորություն է, ավելի մոտ քան, օրինակ, Բաթումը: Երևանը գրավիչ է նաև իր` տարեցտարի զարգացող և ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների հետաքրքրող փառատոնային տուրիզմով: Աշխարհում ընդունված հանգստյան օրերի կարճատև ճամփորդությունների ցանկում ևս վրացի զբոսաշրջիկների համար Երևանը լիովին նախընտրելի ուղղություն կարող է դառնալ: Ցուցահանդեսի անցկացումը լավ հնարավորություն էր Երևանը ներկայացնելու զբոսաշրջային նման հարթակում՝ միաժամանակ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը»,-նշել է Մայա Թոխալյանը` տեղեկացնելով նաև, որ ցուցահանդեսի շրջանակում գործընկեր քաղաքների հետ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ համագործակցության ընդլայնման և դեպի Երևան տուրիզմի զարգացման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը մասնակցել է «Caucasus Tourism Fair CTF 2016» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում