ԱՄՆ-ում հատուկ ծառայությունների լրտեսումների հետ կապված սկանդալի պատճառով կտրուկ աճել է հայտնի անգլիացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական «1984» (1949) վեպի վաճառքը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գրքի վաճառքը Amazon-ի կայքում օրերս աճել է ավելի քան 7000 տոկոսով: Իսկ հրատարակության վաճառքը, որում ներառված է Օրուելի «Կենդանիների ֆերմա» պատմվածքը, աճել է 314 տոկոսով:
Նշենք, որ շատ ամերիկացիներ հատուկ ծառայությունների գործողությունները դիտարկեցին որպես մահափորձ իրենց քաղաքացիական իրավունքների և մասնավոր կյանքի անձեռնմխելիության դեմ: Օբաման ստիպված եղավ պարզաբանել, որ հեռախոսազանգերին ու համացանցային ակտիվությանն ուղղված լրտեսումներն իրականացվում են հնարավոր ահաբեկիչներին վերահսկելու համար:








































