Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ալիևի կողմից 19-ամյա Սլոյանին գլխատած ադրբեջանցու պարգևատրումը լուրջ փաստարկ կդառնա հայկական կողմի համար ՄԻԵԴ-ում

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է ԼՂՀ ՊՆ զինծառայող, եզդի 19-ամյա Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողին: Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարը հրապարակավ հայտարարել է, որ իր իշխանության համար ոչ միայն ընդունելի, այլև խրախուսելի է ահաբեկչական ԻԼԻՊ-ի մեթոդները, որի դեմ այսօր պայքարում է ողջ աշխարհը: Ալիևի այդ քայլը լուրջ փաստարկ կդառնա հայկական կողմի համար ՄԻԵԴ-ում:

Ապրիլի 2-ին սանձազերծված 4-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանցիների կողմից գլխատված երեք զինծառայողների գործերով քննությունը արդեն սկսվել է ՄԻԵԴ-ում, խոշտանգումների հետ կապված առաջիկայում ևս մի քանի գործեր կուղարկվեն ՄԻԵԴ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց զինվորների խոշտանգումների հայցերով զբաղվող փաստաբանական խմբի անդամ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը:

Արդեն հրապարակվել է, որ գլխատված են եղել 19-ամյա ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանի, 30-ամյա մայոր Հայկ Թորոյանի և 68-ամյա վարորդ Հրանտ Ղարիբյանի մարմինները: Գլխատված զինվորներին հուղարկավորել են այդ վիճակում, ադրբեջանցիները վերադարձրել են միայն ժամկետային զինծառայող 19-ամյա Քյարամ Սլոյանի գլուխը:

Ապրիլի 2-ին սանձազերծված 4-օրյա պատերազմի արդյունքում զոհված և ադրբեջանցիների կողմից խոշտանգված մյուս զինվորների հարազատները ևս պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց գործերով դեռ քննություն է գնում: Ինչպես հայտնի է, քննչական կոմիտեում այդ առթիվ քրգործ է հարուցվել: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի, թե որ զինվորներն ու Թալիշի 3 խաղաղ բնակիչները կենդանության օրոք խոշտանգվել են, թե ոչ:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-4-ը ադրբեջանական կողմի ագրեսիայի ընթացքում արձանագրվել են խաղաղ բնակիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ: Բացի այդ, ադրբեջանցի զինծառայողները վայրագաբար սպանել են Խալափյանների ընտանիքի երեք անդամների և կտրել նրանց ականջները: Սոցիալական ցանցերում հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների նկարներ` գլխատված հայ զինծառայողի գլուխը ձեռքներին:

Բացի այդ, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հանձնված 18 հայ զինծառայողների դիակները խոշտանգված են եղել: Ագրեսիայի հետևանքով զոհվել է նաև 12-ամյա հայ երեխա, երկուսը վիրավորում են ստացել: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որում փաստել էր, որ վերը նշված գործողությունները հակամարդկայնության աղաղակող դրսևորում են և հակասում են պատերազմի վարման օրենքներին, կոպտորեն խախտում միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ նորմեր:

Նշենք, որ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։ ««Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի,- ասել է հանձնաժողովը՝ հավելելով,- այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում