Google ընկերությունը փորձարկում է նոր բջջային հավելված, որը հնարավորություն է տալիս ծրագրել արձակուրդը սկզբից մինչև վերջ: Google Trips ծրագիրը «խելացի» օգնական է, որն ինքնուրույն կուսումնասիրի ուղևորության յուրաքանչյուր մասը և օգտակար առաջարկներ կանի: Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:
Ծրագրում կարիք չկա ներմուծել շրջագայության մասին տվյալներ: Այն ավտոմատ կերպով կսքանավորի Gmail-ի նամակներում էլեկտրոնային տոմսի առկայությունը, հյուրանոցի պատվերը և դրանք կպահպանի օֆլայն ռեժիմում հասանելիության համար:
Google Trips-ն ունի մի քանի բաժին, որոնք կօգնեն կողմնորոշվել տեղում՝ Reservations (պատվեր), Things to do (ինչով զբաղվել), Saved places (պահպանված վայրեր), Food & drink (սնունդ և ըմպելիքներ), Getting around (ինչպես տեղ հասնել), and Need to know (կարևոր է իմանալ):
9to5google-ի հաղորդմամբ՝ առայժմ հավելվածը հասանելի է միայն Local Guides ծրագրի՝ օգտատերերի միության անդամներին, որոնք օգնում են «Google-ի քարտեզների» կատարելագործման գործում:











































