Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը 3 մլն դոլար է ստացել «Անտանելի կանայք» (Mother’s Day) ֆիլմում իր երկրորդական պլանի դերի համար: Ընդ որում՝ նա նկարահանումներին մասնակցել է ընդամենը 4 օր՝ հայտնում է Variety-ն։
Այսպիսով ստացվում է, որ դերասանուհին աշխատել է օրական 750 հազար դոլար։
Իր կարիերայի պիկին դերասանուհին ստացել է 20 մլն դոլար «Էրին Բրոկովիչ» ֆիլմում դերակատարման համար։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2000 թվականին։
Քննադատները բացասաբար են վերաբերվում նոր ֆիլմին։ Վարձույթի առաջին հանգստյան օրվա դրամարկղային մուտքը հիասթափեցնող է եղել՝ 8.3 մլն դոլար։









































