Saturday, 18 07 2026
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Տեր-Պետրոսյանը՝ Ղարաբաղի ճանապարհին. ով ինչի է պատրաստ

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպում է ունենալու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Լեռնային Ղարաբաղ նրա այցելության մասին ազդարարվել էր վաղուց, երբ Տեր-Պետրոսյանը հանդիպում ունեցավ նաև Սերժ Սարգսյանի հետ: Դրանից հետո նա հայտարարեց, որ բանակցություններում Սարգսյանի դիրքերը ամուր պահելու համար պետք է ձեռնպահ մնալ ներքաղաքական հարցերում նրան սուր քննադատության ենթարկելուց: Իրադարձությունների հետագա զարգացումը ուշագրավ ընթացք ունեցավ: Սերժ Սարգսյանն ըստ էության ոչ թե գնաց բանակցելու, այլ հայտարարեց, որ Հայաստանը երեք պայման է առաջ քաշում, որից հետո միայն կհամաձայնի վերադառնալ բանակցություններին: Սրան զուգահեռ, ներքաղաքական կյանքում հետաքրքրական զարգացումներ եղան Ընտրական օրենսգրքի շուրջ, որտեղ ՀԱԿ-ը սկսեց դժգոհել, որ իշխանությունները չեն գնում փոխզիջման՝ չնայած Ղարաբաղյան հարցում լուրջ զարգացումները պահանջում են ներքին կոնսոլիդացիա և հասարակական վստահություն:

Այս ամենը հարց առաջացրին, թե արդյոք Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան պայմանավորվածությունները չեղարկվո՞ւմ են: Սակայն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան այցը վկայում է, որ դրանք, կարծեք թե, մնում են ուժի մեջ: Սա էլ իր հերթին հիմք է տալիս եզրակացնելու, որ, կարծեք թե, տեղի է ունենում հայաստանյան ներքաղաքական իրողությունների որոշակի «ռեսթարտ»:

Այսօր շատերն են արդարացիորեն նկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղ էր այցելել նաև 2008-ի ակտիվությունից առաջ: Եվ 2008-ին նրա վերադարձից հետո հայաստանյան քաղաքական դաշտը, ըստ էության, արմատական փոփոխության ենթարկվեց, իհարկե, մի քանի տարի հետո այն վերադարձավ հայկական ավանդական գործարքային, ինտրիգային քաղաքականության հուն, սակայն կասկածից վեր է, որ այդ բեկլումնային, շրջադարձային փուլից հետո ի հայտ եկան լիովին նոր տարրեր, որոնք գտան իրենց տեղը եթե ոչ քաղաքականության, ապա քաղաքացիականության մեջ:

Հատկանշական է, որ Տեր-Պետրոսյանը Ղարաբաղ մեկնելուց առաջ նախորդ շաբաթավերջին անցկացրել էր ՀԱԿ-ի խորհրդի նիստ և խոսել ներքաղաքական նոր իրողությունների մասին՝ Ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումնեի համատեքստում: Ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմական զարգացումները միարժեքորեն բացահայտեցին, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումները բացարձակապես անհամապատասխան են պետության առաջ կանգնած մարտահրավերներին և սպառնալիքներին: Սակայն այս անհամապատասխանությամբ հանդերձ՝ այսօր չկա որոշակիություն, թե ինչ ուղղությամբ կարող են ընթանալ ներքին խնդիրները: Եվ ամենակարևորն այն է, թե ինչ նոր մոտիվացիաներ են առաջանում ներքաղաքական դաշտում:

Առանցքայինն այստեղ մոտիվացիաներն են: Վերջին հաշվով, ներքաղաքական սուբյեկտերը շարունակելո՞ւ են նույն նպատակի համար այլ միջոցներ և տարբերակներ փնտրել, իսկ նախընտրական տարում նպատակը, հասկանալի է, ընդամենը խորհրդարանական մանդատների հարցերը լուծելն է, թե՞ Հայաստանի քաղաքական սուբյեկտների մոտ տեղի է ունենալու հենց նպատակների և խնդիրների փոփոխություն:

Սա է առնացքային հարցը, որի կապակցությամբ քառօրյա պատերազմից հետո հայաստանյան քաղաքական սուբյեկտները հասարակությանը նոր ազդակներ ըստ էության չեն փոխանցել: Հնչող պաթետիկ ելույթները կամ ավանդական հռչակագրային իդիլիան, երբ ներկայացվում են մեկը մեկից գեղեցիկ ծրագրեր և կարգախոսներ, ամենևին կապ չունեն մոտիվացիաների հետ: Կասկած չկա, որ Ղարաբաղյան գործընթացում նոր զարգացումները Հայաստանից պահանջելու են ներքաղաքական լիովին նոր իրողություններ:

Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի ներքաղաքական կյանքում մշտապես եղել է վճռորոշ գործոն, պարզապես՝ ակտիվ և պասիվ փուլերով: Ներկայումս առանձնահատկությունը, սակայն, ոչ թե դինամիկայի փոփոխության մեջ է, այլ խնդրի միջազգային առումով տրամաբանության: Ակնհայտ է, որ տեղի է ունենում Ղարաբաղյան խնդրի տրամաբանության փոփոխություն միջազգային քաղաքականության մակարդակում, և սա անխուսափելիորեն բերելու է հայաստանյան ներքաղաքական դաշտում փոփոխությունների: Խնդիրը այն է, թե ներսում ովքեր են պատրաստ դրան, և ով ինչի է պատրաստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում