Saturday, 08 06 2024
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին Արցախում ցուցաբերվող պետական աջակցության ցանկ

Քառօրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած Õ �ինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է տեղեկատվությունն ամբողջությամբ:

Կենսաթոշակներ

  1. Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ամենամսյա պարգևավճարներ.

ա. զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին վճարվում է առնվազն 30,000 դրամի չափով պարգևավճար,

բ. զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխայի լրացուցիչ վճարվում է 36,000 դրամ ևս,

գ. զոհված զինծառայողի կնոջը վճարվում է 13,000 դրամ ևս, եթե երեխաներից առնվազն մեկը 14 տարին լրացած չէ, և նա չի աշխատում,

դ. զոհված զինծառայողի ծնողներին վճարվում է 31,000-ական դրամ ևս, եթե նրանց 63 տարին լրացած է:

Այսպես՝ 2 երեխա (որից մեկը՝ մինչև 14 տարեկան) ունեցող զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին ամսական վճարվում է 177,000 դրամի չափով պարգևավճար։

  1. Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ.

ա. սպայական կազմից զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային վճարվող կենսաթոշակի միջին չափը կազմում է 38,000 դրամ, իսկ ընտանիքի այլ անդամի (14 տարին չլրացած երեխային խնամող կնոջը, եթե չի աշխատում) կենսաթոշակի չափը՝ 25,000 դրամ,

բ. շարքային կազմից զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին (այդ թվում՝ երեխային) վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 24,000 դրամ:

  1. Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող կենսաթոշակներ և ամենամսյա պարգևավճարները.
կենսաթոշակ(դրամ) ամենամսյա պարգևավճար(դրամ)
Սպաներ Շարքային
1-ին խումբ 61,000 36,000 55,000
2-րդ խումբ 53,000 26,000 48,000
3-րդ խումբ 26,000 18,000 36,000

Վերոնշյալ բոլոր տիպի կենսաթոշակների համար պետք է դիմել զոհված կամ հաշմանդամ զինծառայողի գրանցման վայրի զինկոմիսարիատ: Վճարող մարմինը պաշտպանության նախարարությունն է:

Միանվագ գումարներ

Ինչ վերաբերում է զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ զինծառայողներին հատկացվող միանվագ գումարներին, ապա կառավարության կողմից վճարվում են հետևյալ միանվագ գումարները.

  1. Հուղարկավորության համար՝ 700,000 դրամ,
  2. Գերեզմանի բարեկարգման և տապանաքարի պատրաստման  հատուցման համար՝ 1,400,000 դրամ,
  3. Ապահովագրական գումար.

Ա. մարտական գործողությունների  կամ մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 2,000,000 դրամ,

Բ. ծառայողական պարտականությունները կատարելու  ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 1,000,000 դրամ,

Գ. հաշմանդամ զինծառայողներին՝

1-ին խումբ՝ 500,000 դրամ,

2-րդ խումբ՝ 400,000 դրամ,

3-րդ խումբ՝ 300,000 դրամ,

  1. Հիշարժան օրեր (տարեկան երեք անգամ)՝

Ա. զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 16,000 դրամ,

Բ. հաշմանդամ զինծառայողներ՝ 10,000 դրամ,

  1. Ամենամսյա դրամական օժանդակություն երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին՝ 15,000 դրամ (յուրաքանչյուր զոհի համար):

Նպաստներ

Զոհված (մահացած) զինծառայողների և հաշմանդամ զինծառայողների երեխաներին հատկացվում են նաև ամենամսյա նպաստներ՝ հետևյալ չափով՝ Զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 42,000 դրամ: 1-ին խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 15,000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 9,000 դրամ։

Նշված նպաստների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում