Saturday, 25 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով

«Սյունիքին ավելի՞ մեծ չարիք է սպասվում». Facebook

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Իր տան մոտ կատարված սպանությունների շուրջ մեղայականից հետո Սուրեն (թե՞ այնուամենայնիվ` Սուրիկ) Խաչատրյանը երկու-երեք օր է` լրատվամիջոցներին և զինդատախազությանը մտորումների նյութ է մատակարարում` «եթե քո տան վրա հարձակում լինի, չե՞ս պաշտպանվելու» թեմայով: Լավ թեմա է: Սուրեն (թե՞ Սուրիկ) Խաչատրյանը վաղուց արդեն հարձակվել է Սյունիքի մարզի բնակչության վրա:

Սյունիքի մարզի բնակչությունը վաղուց և լիակատար իրավունք է վաստակվել պաշտպանվելու և պաշտպանելու «իր տունը», «իր դստերը», «իր որդուն», իր մարզը, վերջապես: Չէ, ի՞նչ իրավունք, ուղղակի պարտավոր է պաշտպանվել, քանի որ այս դեպքում այլ պաշտպաններ, լրագրողների մի խմբից բացի, չկան: Իսկ ինքնապաշտպանությունը սրբազան իրավունք է:

Ի՞նչ կարծիք ունի սույն հանրահայտ փաստի մասին զինդատախազը: Եվ սյունյաց հերոսական արծիվները, որոնց «արծվային ճախրանքը» բավարարում է միայն «իմ ֆյուրերի»-ն գերհավատարմության հավաստիացումներին և հարկատուների միջոցներով ամառային ճամբարներում իրենց ֆյուրերային նվիրվածության ճախրանքի համար թևերը հզորացնելու նվիրական գործին: Նրանք, օրինակ, չե՞ն ուզում պաշտպանել «սյունյաց» բնակչության տունը, դուստրերին, որդիներին:

Նրանց ավելի փոքր «իմ ֆյուրերը» նրանց ինքնապաշտպանության բացահայտ կոչ է ուղղում: Չպետք է երախտամոռ լինել: Չնայած, մյուս կողմից, տվյալ դեպքում հավանաբար «լռությունը ոսկի է». չէ՞ որ առջևում մարզպետի թափուր տեղի համար պայքար է սկսվելու: Հնարավոր է, որ Սյունիքին ավելի՞ մեծ չարիք է սպասվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում