Saturday, 25 07 2026
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ

Հաջորդ դատական նիստին ցուցմունքներ կտա Պարույր Հայրիկյանը

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի գործով հունիսի 12-ի դատական նիստում  ցուցմունք կտա  տուժողը:  

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  այսօր ավարտվել է վկաների հարցաքննությունը:  

Դատարանում այսօր ցուցմունքներ են տվել  Պ.Հայրիկյանի հարևանուհին, «Շանթ» հեռուստաընկերության ռեժիսոր Արտավազդ Դավթյանը, ովքեր լսել էին օգնություն կանչող ձայներ եւ նկատել Պարույր Հայրիկյանին գետնեին ընկած։ Երրորդ վկան՝ Կարեն Հայրապետյանը նկատել էր  մուգ հագուստով անձնավորության, ով արագ քայլերով հեռանում էր՝ դեմքը չի տեսել: 

Ցուցմունքներ տվեց նաև վկա, տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը, ով հայտնեց, որ իր մեքենան է նստել ամբաստանյալներից մեկը, ապա առանց անուն նշելու ցույց տվեց ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի կողմը: Որոշ դրվագներ չմտաբերելու կամ շփոթելու պատճառով դատարանում  հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները: Վարորդը հայտնել էր, որ ուղևորը մեքենայի միջից 3-4 անգամ զանգահարել է հեռախոսով և պարբերաբար հայտնել իր գտնվելու վայրը. պատճառն այն էր, որ  ուղևորի ձեռքին գումար չկար: Գումարը՝ 1700 դրամ, հասցրել են վարորդին:  Ուղևորը մերթընդմերթ ձեռքը տարել է սրտի կողմը, որտեղից «ցելոֆանի ձայն» է եկել. վկան ուշադրություն է դարձրել հատկապես գիշերային ուղևորների պարագայում նման շարժումների վրա.  կա կողոպուտի  զոհ դառնալու վտանգ: Վկան հայտնել է նաև, որ Պ.Հայրիկյանի մահափորձի մասին տեսանյութից ճանաչել է իր գիշերային ուղևորին: Վկան ամբողջությամբ պնդել է իր նախաքննական ցուցմունքները:  

Այսօրվա նիստում  ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան  Ալեքսանդր Սիրունյանը նորից «հիշեց», որ դատախազ  Արամ Ամիրզադյանը ոչ պատշաճ  մեղադրող է:  Վերջինս նորից  առարկեց՝ հայտարարելով, որ պաշտպանի հայտարարությունն որևէ իրավական հիմք չունի: Մեղադրողը պարզաբանեց, որ գործով դատավարական հսկողություն իրականացրած դատախազ Հովսեփ Սարգսյանը այնուհետև նշանակվել է Մալաթիա վարչական շրջանի դատախազ և, որպես այդպիսին, նա այլևս լիազորություն չունի պաշտպանել մեղադրանքը ազգային անվտանգության մարմիններում ու կիբերհանցագործությունների վերաբերյալ որևէ գործով: Դատախազն ընդգծեց, որ հիշյալ   վարչության պետն է որոշում այս կամ այն  դատախազի մասնակցության հարցը:

Նկատենք, որ Հովսեփ Սարգսյանը նախկինում եղել է ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը եւ նախաքննության որոշ հատվածում իրականացրել սույն քրեական գործով դատավարական ղեկավարումը, սակայն հետագայում նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ եւ գլխավոր դատախազության` նշված վարչության պետի հանձնարարությամբ քրեական գործով դատավարական ղեկավարումը շարունակել է ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը։

Հետաքրքիրն այն է, որ փաստաբանն ի սկզբանե հայտարարել էր, թե դատախազին բացարկ է հայտնելու, սակայն այդպես էլ դատարանում բացարկ չհայտնեց։ Ապա՝ վկայակոչելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասը՝ փորձեց մտայնություն ձեւավորել, թե Ա.Ամիրզադյանը չի կարող դատարանում մեղադրանք պաշտպանել, մինչդեռ վկայակոչված նորմը չի գործում՝ նույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն։ 

Ակնհայտ է, որ այս գործով պաշտպանական կողմը որդեգրել է սկանդալների մարտավարությունը։

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում