Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

ՀՀ հայտարարությունը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի կապակցությամբ

«2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված՝ 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները:

Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը՝ ներառյալ երեխաները և ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր և նպատակային թիրախներ: Քաղաքացիական բնակչության առաջին զոհերի շարքում էին «Գրադ» հրթիռային կայանքից հարվածի հետևանքով դպրոցի բակում զոհված 12-ամյա տղան, ինչպես նաև վիրավորված երկու այլ դպրոցականներ:

Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, այդ թվում՝ 92-ամյա կինը, դաժանաբար խոշտանգվել, խեղվել և սպանվել են: Ավելին, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք գերեվարված զինվորներ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գլխատվել են ԴԱԻՇ-ի ոճով. արարք, որն այնուհետև հրապարակայնացվել են սոցիալական ցանցերում, փառաբանվել քաղաքներում և գյուղերում: Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի միջև զոհերի մարմինների փոխանակման ընթացքում արձանագրվել է, որ ադրբեջանական կողմի փոխանցած զոհերի մարմինների վրա առկա են խոշտանգումների և խեղումների անհերքելի հետքեր:

Ադրբեջանի՝ քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի սահմաններն անցնող բարբարոսական այս գործողությունները ուղղակիորեն ոտնահարում են միջազգային հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և այլն: Այս համատեքստում հարկավոր է հատուկ շեշտել Ադրբեջանի կողմից ինչպես 1949թ. Ժնևյան կոնվենցիաների, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են խոցելի խմբերին, ինչպիսիք են երեխաները, կանայք և տարեց անձինք, այնպես էլ այդ կոնվենցիաների 1977թ., 1989թ. լրացուցիչ արձանագրությունների ոտնահարումը։

Ադրբեջանը ցուցադրում է իր լիակատար արհամարհանքը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ: Արդբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները, անընդմեջ բռնաճնշումները քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների հանդեպ, նրանց ձերբակալումները, որոնք զուգորդվում են հայ ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության քարոզով, ինչը պարարտ հող է ստեղծում Ադրբեջանի ռեժիմի կողմից հանցավոր ռազմական արկածախնդրության համար:

ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների: Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս ամենը հակասում է առավել խաղաղ և սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականացնում են բարբարոսություն և սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ:

Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը:

Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել:

Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»:

Սույն տեքստը ապրիլի 19-ին ուղարկվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում