ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնմանը Ռուսաստանի հնարավոր պատասխանը կձևավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, հայտնում է RIA Novosti-ն:
«Երբ մենք խոսում ենք Ռուսաստանի հնարավոր արձագանքի, հնարավոր պատասխանի մասին, ապա առաջին հերթին նկատի ունենք, որ այդ պատասխանը կձևավորվի միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան»,- ասել է նա:
Գրուշկոն ավելացրել է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը լիովին թույլ են տալիս ապահովել երկրի անվտանգությունը:







































