Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառով ԵՏՄ-ում չեղյալ են հայտարարել վարչապետների գագաթնաժողովը Երևանում և այն որոշել են տեղափոխել ավելի ուշ ժամանակների, հայտնում է rbc.ru-ն: Գագաթնաժողովին Մեդվեդևի մասնակցությունը կարող էր դիտվել որպես կողմնապահություն: Մեդվեդևի Երևան այցի մասին դեռևս մարտի 24-ին հայտարարված էր ռուսական կառավարական կայքերում:
Հաղորդագրության մեջ ասված է եղել, որ ապրիլի 7-8-ը Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ:
Բանակցությունների ընթացքում ենթադրվում էր դիտարկել երկկողմ համագործակցության հեռանկարները առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:
Հայտարարվել է, որ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովն այս գագաթնաժողովին չի մասնակցելու:









































