Thursday, 16 07 2026
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Կապանլի-Շոթլանլի ուղղությամբ հակառակորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել են. ՊԲ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 2:30-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ջոկատը մարտական շփման գծի հյուսիսային հատվածում Թափկարակոյունլու-Մատաղիս ուղղությամբ փորձել է ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հերթապահ ստորաբաժանումների թիկունքը և թևերից գրոհել մարտական դիրքերը, սակայն հերթապահ ստորաբաժանումների զգոն հերթապահության կրման ու վճռական գործողությունների արդյունքում հակառակորդի ներթափանցումը կասեցվել է՝ բազմաթիվ կորուստներ պատճառելով հակառակորդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը նշեց, որ այդ գործողություններից հետո հակառակորդը ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք՝ լուսաբացին դիրքի դիմացի մատույցներով թողնելով շուրջ 30 դիակ:

«Հանդիպելով համառ դիմադրություն և կրելով խոշոր կորուստներ՝ ժամը 3-ից 4-ը հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել ՊԲ հերթապահ ստորաբաժանումների դիրքերի, ղեկավարման կետերի, մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ, ինչպես նաև Մեխակավան, Արա լեռ, Նոր Ճարտար, Մարտակերտ, Մատաղիս բնակավայրերի ուղղությամբ: Արձակելով կրակ ականանետներից, հրանոթներից, համազարկային կրակի համակարգերից՝ միայն մեկ ժամվա ընթացքում ռեակտիվ կրակի համազարկային համակարգերից արձակվել է շուրջ 1350 արկ»,- նշեց Առստամյանը:

Նրա ներկայացմամբ՝ նույն գիշերվա ընթացքում սկսած ժամը 4-ից հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները՝ զինտեխնիկայի կիրառմամբ, պատսպարվելով հրետանու կրակի ներքո, փորձել և գրոհել են մարտական դիրքերը Կազախլար-Նուզգեր, Շուքյուրբեյլի-Ֆիզուլի, Ալխալը-Ֆիզուլի, Կապանլի-Շոթլանլի, Շայլու-Մատաղիս և Գյուլիստան-Տոնաշեն ուղղություններով: Բոլոր ուղղություններով հակառակորդի գործողությունները կասեցվել են, բացառությամբ Կազախլար-Նուզգեր ուղղությունից, որտեղ նրան հաջողվել է մխրճվել և գրավել թվով 5 մարտական դիրքեր:

Կապանլի-Շոթլանլի ուղղությամբ հակառ կորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել են, նրանց կողմից գրավված թվով 3 մարտական դիրքերը վերականգնվել են: Այդ ուղղությամբ հակառակորդն ունեցել է զրահատեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ:

Վիկտոր Առստամյանը տեղեկացրեց, որ ՊԲ ստորաբաժանումներն աստիճանաբար դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և անցել պաշտպանության: Միևնույն ժամանակ հերթապահ ստորաբաժանումներով, վարելով պաշտպանական մարտեր ու ապահովելով հիմնական ուժերի առաջխաղացումը, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը կիրառել է նաև բանակային ավիացիայի մարտական ուղղաթիռներ, որոնցից երկուսը պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից խոցվել են՝ մեկը Գյուլիստանի, մյուսը՝ Քարվենդի ուղղությամբ: Գնդապետի տեղեկացմամբ՝ Թափկարակոյունլու-Մատաղ իս ուղղությամբ, չբավարարվելով ունեցած անհաջող գործողություններից, հակառակորդը ժամը 8:00-ի սահմաններում կրկնակի հարձակման փորձեր է կատարել ևս 4 կմ դեպի արևելք ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում