Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Մի լուսանկարի պատմություն. Ցեղասպանությունը վերապրած 105-ամյա ծերունու պատմությունը Guardian-ի անդրադարձում

Բրիտանական Guardian պարբերականը ներկայացրել է Դիանա Մարկոսյանի լուսանկարը, որի գլխավոր հերոսը Հայոց ցեղասպանության ահուսարսափներից մազապուրծ եղած 105-ամյա Մովսես Հանեշյանն է:

Հուզիչ լուսանկարում ծերունին կանգնած է իր հայրենի գյուղը պատկերող նկարի առջև, ինչը նրա հոգում հույզերի փոթորիկ է առաջացրել:

«Երբ նա տեսավ նկարը, սկսեց արտասվել ու մրմնջալ. «Իմ տո~ւնը, իմ Հայաստա~նը»: Նա մատներով դիպչում էր կտավին, հետո համբուրում էր այն, կարծես դա օգնելու էր իրեն վերադառնալ անցյալ»,- գրում է պարբերականը:

Լուսանկարի հեղինակը պատմում է, որ Մովսես պապի հետ ծանոթացել է 2013թ., երբ ուղևորվել է Հայաստան՝ Ցեղասպանությունը վերապրածների հետ հանդիպելու ու նրանց պատմությունները լսելու համար:

«Երբ ես հարցրի Մովսես պապին, թե ինչ կարող եմ անել նրա համար, նա ինձ խնդրեց գտնել իր հայրենի գյուղն ու այնտեղի եկեղեցում թողնել իր լուսանկարը: Մովսես պապը նկարագրեց հայրենի գյուղը, որը վերջին անգամ տեսել էր 1915թ.՝ հոր հետ թուրք զինվորների հետապնդումից փախչելիս: Նա մոտավոր բացատրեց, թե որտեղ է այն գտնվում, ու ես որոշեցի գնալ այնտեղ: Մեկ տարի անց վերադարձա՝ հետս բերելով գյուղի մեծ նկարը: Նա այնպիսի անհագ աչքերով էր նայում գյուղի նկարին, որ թվում էր, թե այդ թղթի կտորը կարող է նրան տանել անցյալ»,- վերհիշել է Մարկոսյանը:

Ցեղասպանությունը վերապրածի ծոռ, լուսանկարչուհի Դիանա Մարկոսյանը ծնվել է Մոսկվայում, մեծացել Միացյալ Նահանգներում: Իր արմատների պատմության բացահայտման ճանապարհին Դիանան որոշել է լուսանկարահանել Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք անձանց: 2013թ. Դիանան Հայաստան այցելելով՝ Հանեշյանից բացի, հանդիպել է Ցեղասպանությունը վերապրած 108-ամյա Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանին և 102-ամյա Մարիամ Սահակյանին:

108-ամյա տիկին Եպրաքսյան պատմում է, որ իրենց գյուղից փախչելով՝ իրենք անցել են մոտակա գետը, որտեղ նետված բազմաթիվ սպանված հայերի մարմիններ կային: «Այն կարմիր էր, արյունով լի»,- պատմում է Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանը:

Մարիամ Սահակյանն էլ պատմում է, թե ինչպես է Սիրիա փախել իր մոր և ավագ եղբոր հետ, ում ապահովության համար աղջկա շորեր էին հագցրել: Զինվորների գալու ժամանակ նրանք թաքնվել են խոտերում և երեք օրում, գիշերները թաքնվելով, հասել Սիրիա, որտեղ Մարիամին բաժանել են իր ընտանիքից:

Հետագայում Դիանա Մարկոսյանը գտնում է նաև երկու տարեց կանանց նախկին բնակավայրերը Արևմտյան Հայաստանում, լուսանկարում և փոխանցում Ցեղասպանությունը վերապրած այդ անձանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում