Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և դերասանուհի ու մոդել Էմիլի Ռատակովսկին միասին լուսանկարվել են թոփլես: Հայտնիները լուսանկարը հրապարակել են իրենց ինսթագրամյան էջերում:
«Երբ երկուսս հագնելու ոչինչ չունենք»,- կատակել է Քարդաշյանը լուսանկարի մեկնաբանության մեջ:
Քիմը մարտին ավելի վաղ հրապարակել էր իր մեկ այլ մերկ սելֆի, որը մեկնաբանել էր. «Երբ հագնելու ոչինչ չունես»:
Ռատակովսկին նույնպես լուսանկարը հրապարակել է սոցցանցի իր էջում: «Մենք ավելին ենք, քան պարզապես մարմիններ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ամաչենք դրանցից կամ մեր սեքսուալությունից»,- մեկնաբանել է նա լուսանկարը:











































