Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Երևանի բազմաբնակարան շենքերի անխափան ջրամատակարարումը կապահովեն նոր պոմպակայանները

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակում «Երևան ջուր» ընկերության կողմից բարձրահարկ բազմաբնակարան շուրջ 100 շենքերի համար կառուցվում են բակային 30 նոր պոմպակայաններ: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ Հարևանության ներդրումային գործիք հիմնադրամի կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցներով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն բարելավել ջրամատակարարումը, այլև նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսն ու վթարների քանակը, ապահովել ջրի պահանջվող ճնշում ու բարձր որակ: Ստորգետնյա և կիսաստորգետնյա պոմպակայանները հագեցած են ժամանակակից ավտոմատ համակարգերով, որոնք կապահովեն անվտանգ սպասարկում:

Վարչական շրջաններում ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

«Երևանի քաղաքապետարանը ջրամատակարարման ցանցի բարելավման ուղղությամբ հատկապես վերջին տարիներին լայնածավալ ծրագրեր է իրականացնում: Նախկին կաթսայատներում և դիտահորերում տեղակայված տեխնիկապես հնամաշ պոմպակայանների փոխարեն, որոնք վերակառուցման անհրաժեշտություն ունեին, այսօր վարկային միջոցներով կառուցվում են ամբողջությամբ նոր և նորագույն սարքավորումներով հագեցած պոմպակայաններ, որոնք կապահովեն անխափան և հուսալի ջրամատակարարում, ինչն առաջնային խնդիրն է մեզ համար»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Արդեն 11 հասցեներում աշխատանքներն ավարտվել են, և պոմպերը գործարկված են: Մյուս հասցեներում աշխատանքները սահմանված ժամանակացույցով շարունակվում են: Խիստ հսկողություն է սահմանված հատկապես որակի նկատմամբ:

«Երևան ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանը նշել է, որ սպասարկման որակի բարձրացումը դիտարկելով ընկերության կարևորագույն խնդիր՝ նոր պոմպակայաններն իրենց բարձր արդյունավետության հետ մեկտեղ ապահովում են գրեթե անձայն աշխատանք:

«Ընկերության կողմից պոմպակայանների մեծ մասը տարիների ընթացքում արդեն իսկ վերակառուցվել է: Պոմպերը, կախված վայրից, տարբեր հզորության են և սպասարկելու են մեկ կամ մի քանի շենքեր»,-նշել է Գոռ Գրիգորյանը:

Վարկային ծրագիրը ներառում է ևս մի քանի կարևոր բաղադրիչ: Ջրամատակարարման համակարգում կորուստների կրճատման, ջրամատակարարման հուսալիության և շահագործման արդյունավետության նպատակով նախատեսվում է սեփական տնատիրությունների հատվածից ջրաչափական սարքերի տներից դուրսբերում, առանձին ջրաչափական դիտահորերի կառուցում, 8 վարչական շրջաններում 152 կմ նոր ջրաբաշխիչ ցանցի ստեղծում: Նշված բաղադրիչի ուղղությամբ արդեն պատրաստ են նախագծանախահաշվային փաստաթղթերը, մեկնարկել է աշխատանքների և ապրանքների գնման գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում