Thursday, 06 06 2024
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան

ԹԻ-ի բարձրացրած հարցերի վերաբերյալ Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. ուսումնասիրության ՀՀ պաշտպանության համակարգին վերաբերող զեկույցի, ինչպես նաև պաշտպանության ոլորտում գնումների և ակտիվների օտարման հարցերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների վերաբերյալ.

Ինչ կարծիք ունեք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. ուսումնասիրության ՀՀ պաշտպանության համակարգին վերաբերող զեկույցի վերաբերյալ, որքանով էր այն համահունչ Ձեր պահանջներին և սպասումներին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. ուսումնասիրության ՀՀ պաշտպանության համակարգին վերաբերող զեկույցի մեթոդոլոգիան, գնահատականներն ու աղբյուրները ՀՀ պաշտպանության նախարարությունում հանգամանալից ուսումնասիրվել են:

Նախ հարկ է նշել, որ զեկույցի բովանդակային վերլուծություններից բխում է, որ այն ոչ թե ՊՆ աշխատանքի բացասական գնահատականն է, այլ պաշտպանական ոլորտի թափանցիկության մակարդակի գնահատումը՝ կազմակերպության տեսանկյունից: Իհարկե պետք չէ բացառել, որ որոշ գնահատականներ կարող են պայմանավորված լինել օրենսդրական բացերով, իրավակիրառ պրակտիկայի բացթողումներով, ինչպես նաև առավել համընդգրկուն սոցիալական խնդիրներով:

Ուստի, զեկույցն ի գիտություն է ընդունվել, իսկ դրանում հայտնաբերված մի շարք ինչպես ընդհանուր – մեթոդաբանական, այնպես էլ մասնավոր բնույթի բացթողումներն աշխատանքային կարգով կքննարկվեն կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Այս ամենով հանդերձ, պետք է փաստել, որ զեկույցում կան որոշ իրապես օբյեկտիվ փաստեր և գնահատականներ, որոնք իրավացիորեն հարուցել են փորձագետների մտահոգությունը: Պաշտպանության նախարարությունը ընդունում է, որ այդ հարցերին պետք է լուրջ ուշադրություն դարձնել և դրանց վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ուստի, Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ զեկույցից անմիջապես հետո սկսվել են ԹԻ զեկույցում բարձրացված հարցերի լուծմանն ուղղված աշխատանքներ: Միաժամանակ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ Պաշտպանության նախարությունն ընդգրկված է գրեթե նույն ձևաչափով, պրոֆեսիոնալ մոտեցումներով գործող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության շրջանակում, որի իրականացման ընթացքին հանրությանը պարբերաբար տեղեկություններ կտրամադրենք:

Կազմակերպությունը կարծես ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերում պաշտպանական ոլորտի նկատմամբ: Նրանց կողմից կատարվել են պաշտպանության ոլորտում գնումների և ակտիվների օտարման հարցերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրություններ, որոնց քննարկումը նախատեսված է մոտ օրերս:

Ինչ վերաբերում է ս.թ. մարտի կեսերին մեզ ներկայացված ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության օժանդակությամբ իրականացված  պաշտպանության ոլորտում գնումների և ակտիվների օտարման հարցերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրություններին, որոնց քննարկումը նախատեսված է ս.թ. մարտի 30-ին, ապա դրանց վերաբերյալ ՀՀ ՊՆ պատշաճ դիրքորոշումները ներկայացնելու համար անհրաժեշտ է առավել ողջամիտ ժամանահատված: Ցավոք սրտի, կազմակերպությունը չկարողացավ հետաձգել ուսումնասիրությունների հրապարակային ներկայացման օրը: Ուստի, նախարարությունը նպատակահարմար է համարում դրանց վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնել ավելի ուշ, գրավոր, հանգամանալից վերլուծությունից հետո:

Պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությանը պաշտպանական գերատեսչության առջև ծառացած խնդիրների լուծման հարցում օժանդակության նախաձեռնությունների համար և վերահաստատում է ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր պատրաստակամությունը:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում