Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Մաշող պատերազմի շահառուները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Վաշինգտոնում նախատեսված չէ Սարգսյան-Ալիև հանդիպում:

Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում տեղի է ունենալու միջուկային անվտանգության գագաթնաժողովը, ինչին մասնակցելու նպատակով էլ Նահանգներ են հրավիրվել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:

Այն հանգամանքը, որ նրանք երկուսն էլ գտնվելու են ԱՄՆ-ում, իսկ ԱՄՆ-ն էլ այսօր ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման, հետաքննությունների միջազգային մեխանիզմ ներդնելու ուղղությամբ, հիմք էր տվել սպասումների, որ Վաշինգտոնում հնարավոր է Սարգսյան-Ալիև հանդիպում: Սակայն պարզվում է, որ սպասումները չեն արդարանում:

Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ԱՄՆ-ին չի հաջողվում առաջընթաց արձանագրել հրադադարի մեխանիզմի հարցում, որը ընդունում է Հայաստանն ու մերժում է Բաքուն, թե՞ պարզապես այս փուլում ԱՄՆ համար հարցն այնքան էլ հրատապ չէ: Արդյո՞ք այս հարցում որևէ որոշիչ նշանակություն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ օրերս կայացած այցը Մոսկվա: Համենայնդեպս, այդ այցի ընթացքում ղարաբաղյան խնդրի շոշափման մասին հայտարարություններ չեն եղել: Իսկ այցի ամենաուշագրավ դրվագը եղել է այն, որ ուշադրության կենտրոնում է հայտնվել Ջոն Քերիի ճամպրուկը, որ նա իր հետ իջեցրել է օդանավից ու հայտարարել, որ պարունակությունը ցույց կտա Պուտինին տետ ա տետ հանդիպման ընթացքում:

Ըստ որում, դրանից հեո Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հետաքրքրվում է Պուտինի անձնական կյանքին առնչվող, մտերիմներին վերաբերող տեղեկատվություններով, և առաջիկայում հավանաբար լույս կտեսնեն որոշակի հրապարակումներ, որոնք Պեսկովը կանխավ որակել է իրականությանը չհամապատասխանող:

Սա էլ իր հերթին հիմք է տվել կարծելու, որ ԱՄՆ-ը Պուտինի առաջ է դրել որոշակի «կոմպրոմատային» փաթեթ, որը, սակայն, գոնե առայժմ չի տվել ցանկալի արդյունք: Մեծ հաշվով, կասկած չկա, որ ղարաբաղյան հակամարտության վրա կարող են անդրադարձ ունենալ ամերիկա-ռուսական հարաբերություններում ցանկացած սրացում, ցանկացած անհամաձայնություն:

Այս ամենով հանդերձ՝ մի բան պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվելու է այն վիճակը, որ կա այսօր: Իսկ դա ուղղակիորեն մաշող պատերազմ է: Այն մաշում է թե կողմերին և թե տարածաշրջանն ընդհանրապես: Ակնհայտ է, որ այս պատերազմից չի օգտվում ոչ ոք, այս պատերազմում ըստ էության չկան շահողներ, համենայնդեպս՝ տարածաշրջանում, համենայնդեպս՝ խաղաղ բնակչության շրջանում: Այս պատերազմը խաղաղ բնակչությանը պահում է մշտական լարվածության մեջ և ըստ էության նպաստում, որպեսզի հասարակությունները լինեն առավելագույնս կառավարելի:

Խնդիրը այն է, որ ցանկացած լարվածություն, ցանկացած թեժ, պատերազմական վտանգ կաշկանդում է հասարակություններին, թույլ չի տալիս նրանց գնալ ստեղծագործ փոփոխությունների, որի կարիքը այսօր ունի ամբողջ տարածաշրջանը: Եվ այս տեսանկյունից հասարակությունները դրության տեր են դառնում այն դեպքում, երբ ունենում են ստեղծագործական ազատություն, երբ նրանց կյանքի առանցքը կազմում է ոչ թե վտանգներից ու սպառնալիքներից պաշտպանվելու, այլ նորարար հնարավորություններից օգտվելու գաղափարը և արժեհամակարգային ուղենիշը:

Ըստ էության, կովկասյան տարածաշրջանը ԽՍՀՄ փլուզումից հետո մնում է վտանգի գաղափարի գերին: Հրադադարի ամրացմանը ուղղված ցանկացած գաղափար ըստ էության տարածաշրջանում անվտանգության ազատագրող գաղափարի բանալին է: Ըստ այդմ մնում է արձանագրել, թե ովքեր են նպաստում և ովքեր են խանգարում այդ գաղափարի իրականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում