Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ղարաբաղյան հակամարտության սրացումը` ռազմավարական սպառնալիք ՌԴ համար. զեկույց

ՌԴ համար գլխավոր ռազմավարական սպառնալիքը ԱՄՆ քաղաքականությունն է, ուղղված նրա թուլացմանն ու ամերիկամետ ռեժիմներով շրջապատմանը, ասվում է «2016-ի միջազգային սպառնալիքները» զեկույցում, որը մարտի 29-ին հանրությանն են ներկայացրել «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբը և «Արտաքին քաղաքականություն» գործակալությունը:

«Թույլ, մայրցամաքի խորքում կծկված Ռուսաստանը լուրջ տնտեսական մրցակից չի լինի և չի կարողանա ուժի այլընտրանքային բևեռ ձևավորել Եվրասիայում: Թույլ Ռուսաստանը կվախենա չինական էքսպանսիայից և ստիպված կլինի Ամերիկայի գործընկերը դառնալ նրա 21-րդ դարի կարևորագույն նախագծում, որը Չինաստանի զսպումն է»,-ասվում է զեկույցում: Զեկույցը նախապատրաստել են մի խումբ առաջատար ռուս փորձագետներ, այդ թվում նախկին հետախույզ Անդրեյ Բեզրուկովը:

Զեկույցի հեղինակներից մեկը, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Անդրեյ Սուշենցովը պարզաբանել է, որ այժմ փաստացի երկու մոտեցում կա ՌԴ հանդեպ ԱՄՆ քաղաքականության գնահատման վերաբերյալ: Մեկի կողմնակիցները համարում են, որ ԱՄՆ-ն նպատակ է դրել թուլացնել Ռուսաստանը, իսկ մյուսները կարծում են, որ, հետապնդելով սեփական նպատակները, ամերիկացիներն անուղղակի կերպով վնասում են ՌԴ շահերին, գրում է «Իզվեստիան»: Միևնույն ժամանակ, ինչպես համարում են քաղաքագետները, Ռուսաստանը Սիրիայում իր օդուժի հաջողության շնորհիվ սկսել է նոր modus operandi գտնել Արևմուտքի հետ հարաբերություններում: Սիրիական արշավի ավարտին Մոսկվան կպահպանի բարեհաճ ռեժիմը Սիրիայում, կամրապնդի ռազմածովային բազան Միջերկրական ծովում և առաջնությունը գազի արդյունահանման նախագծերում Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում: «ՌԴ-ն որպես առաջատար ուժ կամրապնդվի Մերձավոր Արևելքում»,-գրում են փորձագետները:

Զեկույցի հեղինակները մասնակցությունը սիրիական հակամարտությանը կապում են նաև ռիսկերի հետ`մասնավորապես, Թուրքիայի հետ ռազմական բախման ռիսկի, որը «կարող է վերածվել 21-րդ դարի առաջին պատերազմի», որտեղ չեն լինի ռազմաճակատ ու մեծաքանակ զոհեր, բայց կխոցվեն տիեզերական արբանյակներ, կապի համակարգեր, լոգիստիկ հանգույցներ և ինտերնետը:

«Փոփոխություններ են կատարվում Մինչև 2020թ. ՌԴ պաշտպանության պլանի մեջ: Անցկացվում են զորավարժություններ, որտեղ մշակվում է Թուրքիայի հետ բախման սցենարը: Թուրքերը ևս զորավարժություններ են անում, պահուստայինների հավաք կազմակերպում»,-պարզաբանել է Անդրեյ Սուշենցովը:

Սիրիայի հետ կապված մեկ այլ սպառնալիքը ՌԴ ներքաշումն է սունիների և շիաների դիմակայության մեջ Իրանի կողմից:

Առանձին տեղ է հատկացված ահաբեկչական սպառնալիքին իսլամիստ ծայրահեղականների կողմից, որը չի անհետանա նույնիսկ Սիրիայում ջիհադականներին վերջնականապես հաղթելու դեպքում:

2016-ին ռիսկերը կապված են առաջին հերթին Միջին Ասիայի պետություններից մեկի կոլապսի և նրա տեղում ջիհադական կվազիպետության առաջացման հետ: Ըստ փորձագետների, հատկապես խոցելի է Տաջիկստանը:

2016-ի սպառնալիքների թվում են նաև նրանք, որոնք ակնհայտ չեն շարքային քաղաքացիների համար, քանի որ հազվադեպ են լուսաբանվում ԶԼՄ-ներում: Առաջին հերթին դա վերաբերում է իրավիճակի հնարավոր սրմանը Լեռնային Ղարաբաղում: Վերջին շրջանում այնտեղ հաճախակի են դարձել փոխհրաձգությունները, այդ թվում հրետանու կիրառմամբ, իսկ հակամարտության կողմերն իսկական սպառազինության մրցավազք են բացել: Իրադարձությունների նման զարգացումը կարող է կտրուկ հակադրել Մոսկվայի և Բաքվի շահերը` ընդհուպ մինչև միջամտություն պատերազմին Երևանի կողմից և 2008 թ. «վրացական սցենարի» կրկնություն: Իսկ դա հղի է հարաբերությունների էլ ավելի վատթարացմամբ Թուրքիայի հետ, քանի որ Մոսկվան ու Անկարան սատարում են հակամարտության տարբեր կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին համապատասխանաբար:

Հետաքրքրական է, որ անմիջական սպառնալիքների թվում չկա Ուկրաինան, որն, ըստ փորձագետների, անցնում է սառեցված հակամարտությունների շարքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում