Monday, 13 07 2026
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով

Լևոն Մկրտչյանը դպրոց-կենտրոնների տնօրենների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մարտի 18-ին տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Լ. Մկրտչյանը նշել է, որ հանդիպման նպատակը կրթության, մասնավորապես, հանրակրթության` որպես ամբողջական շղթայի անխափան աշխատանքի ապահովումն է:

«Ես հորդորում եմ բոլորիդ` անկաշկանդ հարցադրումներ անել, քանի որ բոլորս գտնվում ենք մի կողմում: Իմ խորին համոզմամբ` կրթությունն ունի երեք կողմ` ծնող (հասարակություն), սովորող և ուսուցիչ: Այս եռանկյունին փոխլրացնող է և, բոլոր կողմերը հետամուտ են նույն խնդրի լուծմանը: Հետևաբար, եթե դիտարկենք կրթությունը` որպես համախոհների ամբողջություն, ապա մտահոգությունը նույնը կլինի: Պետք է հասկանալ` ինչու է հասարակության ներսում տիրում անվստահության մթնոլորտ, ինչ անել ուսուցչի դերը հասարակության մեջ մեծացնելու համար, որպեսզի դպրոցը կարողանա ի ր հիմնական դերակատարումը վերականգնել: Այսինքն՝ եթե մենք չդնենք կրթության տեսլական` ինչ ենք ուզում, ենթադրվում է՝ ոչինչ ունենալ չենք կարող: Իհարկե, միշտ կլինեն առաջավոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ, տարբեր մոդելներ և այդ բոլորի մեջ մենք պետք է ճշտենք այն գործիքակազմը, որով պետք է աշխատենք: Այստեղ առկա է երկու կարևոր գործոն` նախ տեսակի հասկացությունը, այն է` հայ տեսակի, անհատի կրթությունը: Այսինքն՝ ունենք միջազգային լավագույն չափորոշիչներ, ներկա քաղաքակրթության ձևավորած դրական հենք, ընդունված 12- ամյա կրթական համակարգ, բայց ի վերջո այս ամենը պետք է արվի հայկական տեսակի արմատավորմամբ: Մենք պետք է ապահովենք, որ երեխան ստանա համաշխարհային առաջավոր գիտելիքներ, բայց նաև հասկանա` ինչ տեսակի միջոցով է եկել: Եթե չունենանք մեր կրթական համակարգի առաքելությունը, չենք կարող լինել ներկա քաղաքակրթության արժանի անդամը: Տարածաշրջանում ինչպիսի՞ Հայաստան ենք ցանկանում կառուցել` իր բոլոր մարտահրավերներով, և այդ համատեքստում ինչպիսի դպրոց կառուցել` ուժեղ գիտություն ունեցո՞ղ, թե՞ դասվել այն երկրների շարքին, որ ընդամենը ծառայություններ են մատուցում` միջինից ցածր որակ ապահովելով: Եթե մ եզ պետք է ուժեղ գիտություն, ուրեմն գիտության այն ճյուղերը, որոնք ներկայացված են հանրակրթության մեջ, պետք է պահպանել: Հայագիտական բլոկր ևս չի կարելի ոտնահարել, քանի որ մեր պետությունը ազգային պետություն է: Պետք է պահպանենք նաև օտար լեզուների ուսուցումը: Վերջիններս պետք է լինեն առարկայական ծրագրերի հիմնական փաթեթի մեջ, միայն դրանից հետո հասկանանք լրացուցիչ կրթության հատվածում ինչ ենք ներդնելու: Եթե մեզ համար չսահմանենք այս առաքելությունը և դա չարտացոլվի կրթական ծրագրում, ապա հավաստիացնում եմ, որ նոր բան չենք ստեղծի: Մենք այն եզակի սերունդն ենք, որ մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ունի ավելի շատ բան թողնել մեր երեխաներին, քան ժառանգել ենք:

Նույնը վերաբերում է ավագ դպրոցին. եթե առկա են աշակերտների բացակայություններ ավարտական դասարանում, ապա ինչ-որ կարևոր բան առարկայական ծրագրում խաթարված է: Սրա արդյունքում` հասարակության մեջ առկա է դժգոհություն, և ավագ դպրոցի խնդիրն անդրադառնում է ընդհանուր դպրոցի հեղինակության վրա: Ցավոք, ժամանակին ամենավատ շենքերը տրվել են հենց ավագ դպրոցներին, այսինք` առկա է ինչպես շենքային, այնպես էլ բովանդակային խնդիր, որպեսզի ավագ դպրոցը կայանա և որակ տա: Պետք է սրա լուծումը գտնել, հստակեցնել ավագ դպրոցի առաքելությունը, որպեսզի այն չդառնա հիմնական դպրոցի մեխանիկական շարունակությունը, այլ կարողանա երեխային սովորողից դարձնել քաղաքացի, որոշում կայացնող: Ստացվում է, որ մենք անպատրաստ, դեռևս աշակերտ վիճակում նրան ուղարկում ենք բակալավրիատ, որտեղ նրան մասնագետ դարձնելու փոխարեն, սկսում են ձևավորել քաղաքացի, իսկ մասնագետ դառնալը տեղափոխվում է մագիստրատուրա: Այսինքն` ավագ դպրոցի չկայացման պատճառով մենք կորցնում ենք նաև մագիստրոսական կրթությունը և ողջ միասնական շթան: Ավագ դպրոցը պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և իր ձեռագիրը»,-նշել է նախարարը` անդրադառնալով նաև դպրոցական ծրագրի բեռնաթափման խնդրին: «Ինչու է երեխան ավարտական դասարանում հանձնում քննություն 6 առարկայից. նա կարող է հանձնել Հայոց լեզվից, Մաթեմատիկայից, և մեկ մասնագիտական առարկա ընտրությամբ` հումանիտար կամ բնագիտական ուղղվածության: Բացի այդ, ավատական դասարանի վերջին կիսամյակում, գուցե, աշակերտին հնարավորություն տրվի անցնել անհատական գրաֆիկի, ավելի թեթև ռեժիմի: Միասին գտնենք լուծումներ. գուցե նույն մասնավոր պարապմունքն ուսուցիչն անցկացնի: Այսինքն՝ պետք է անել հնարավորը, որպեսզի երեխան չկտրվի դպրոցից:Ժամանակին դպրոց-կենտրոնները ստ եղծվեցին, որպեսզի կրթության ոլորտում իրականացվի երկու գործառույթ` որակ և համապատասխանություն: Իհարկե, այս տարիների ընթացքում ամեն ինչ համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին, բայց հավաստիացնում եմ, որ այն առանց որակի, կարող է կործանարար լինել ամբողջ համակարգի համար: Եկել է ժամանակը` ձևը լցնել բովանդակությամբ»,- նշել է նախարարը` հանրապետության դպրոցների տնօրեններին առաջարկելով Կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումների ընթացքում հանդես գալ համապատասխան առաջարկներով` ելնելով իրենց փորձառությունից, անկախ նրանից այն հաջո ղ է եղել, թե ձախողված: Այսինքն` ինչպիսին են նրանք տեսնում դպրոցի խնդիրները` առաջիկա 10 տարիների ընթացքում։ «Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել: Խնդրում եմ նաև վերադարձնել ուսուցչի հավատը. նա այլևս անկեղծ չէ ո՛չ տնօրենի, ո՛չ մամուլի, ո՛չ աշխատողների հետ: Այս վերջին տարիներին ուսուցիչը կորցրել է իրեն բնորոշ հպարտությունը հասարակության մեջ, շատ է խեղճացել, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում տնօրենները տարբեր հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնակնում առնչվել են տնօրենների հավաստագրմանը, հոսքային ուսուցմանը, ուսուցիչներին տրամադրվող սոցիալական փաթեթներին և այլն: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները դարձնել պարբերական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում