ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Հյուսիսային Սիրիայի տարածքում ինքնավար շրջանի ստեղծման մասին հայտարարությանը, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդագրությունում ասվում է, որ ԱՄՆ-ն Սիրիայի ներսում ինքնակառավարվող գոտիներ չի ճանաչում:
«Մենք չենք աջակցում ինքնակառավարվող, կիսաինքնավար գոտիներին Սիրիայի ներսում»,- հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Սիրիան միացյալ է տեսնում, սակայն առանց ներկայիս նախագահ Բաշար Ասադի:








































