«Ազատության» փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր վճիռ է կայացրել «Մատաղիսի գործով»:
Ըստ այդմ՝ Եվրադատարանը չի հայտնաբերել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի արգելման մասով՝ ապացույցների անբավարարության պատճառով: Այդուհանդերձ, ՄԻԵԴ-ը արձանագրում է նույն հոդվածի խախտում խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ բողոքների արդյունավետ քննության պահանջի մասով:
ՄԻԵԴ-ը արձանագրել է նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված ազատության և անվտանգության իրավունքի խախտում հայցվորներից Արայիկ Զալյանի նկատմամբ:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում







































