Համաձայն ԱՄՆ-ում անցկացված նոր հարցման՝ ԱՄՆ քաղաքացիների 28 տոկոսը դիտարկում է արտագաղթի հնարավորությունը նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում։ Այս մասին գրում է The Hill-ը։
Ինչպես նշում է պարբերականը՝ փրայմերիզներում Թրամփի մի շարք հաղթանակներից հետո համացանցի օգտատերերի շարքում մեծ տեղ են գտել Կանադա արտագաղթելու հնարավոր տարբերակների մասին հարցումները։
«Եթե մարդիկ իսկապես ցանկանում են նման ընտրություն անել,Կանադան միշտ ուրախ կլինի տեսնելու նրանց» ,- հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պնդում է, որ Թրամփը նախագահ չի դառնա, սակայն ցանկացած դեպքում երկրից հեռանալ չի պատրաստվոմ։
«Ես երբեք չեմ լքի մեր երկիրը, սակայն, անշուշտ, կսկսեմ շատ ժամանակ անցկացնել հեռուստաեթերում բղավելով»,- ասել է նա։










































