Friday, 24 07 2026
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը

Այն մարդիկ, ովքեր գտնում են, որ ԲՀԿ-ն չպիտի լիներ ընդդիմադիր, մեզ հետ անցնելու ճանապարհ չունեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

– Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն արդեն երկրորդ օրն է՝ Երևանում են, նրանք հանդիպում են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, այդ ընթացքում դատելով ընդդիմության հայտարարություններից՝ շատ խրոխտ և վերջնական ձևով նրանց ներկայացնում են առաջարկություններ, և ասվում է, որ եթե դրանք չընդունվեն, շարունակվելու է ընտրակեղծիքների մեխանիզմը: Դուք ի՞նչ եք քննարկել հանդիպման ընթացքում, ինչպիսի՞ն էր ընդհանրապես տրամադրվածությունը և մթնոլորտը, ի՞նչ է տալու նման հանդիպումը:

– Համաձայն եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները շատ լուրջ փորձաքար են լինելու ՀՀ համար, դա լինելու է լակմուսի այն թուղթը, որ ցույց կտա՝ կկարողանա՞նք մեր երկրում անցկացնել այնպիսի ընտրություն, որ միջազգային որևէ կառույց, դիտորդական որևէ առաքելություն իր զեկույցի մեջ չարձանագրի մշտապես կրկնվող հետևյալ նախադասությունը. «Ցավոք սրտի, հերթական անգամ հնարավոր չեղավ ավելացնել հանրային վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ»: Այս առումով այս Ընտրական օրենսգիրքը խիստ առանցքային է: ԲՀԿ-ն երկու ամիս առաջ ստեղծել էր ԸՕ-ի լրամշակման աշխատանքային խումբ: Եթերում ասել էի, որ «գույքագրել» ենք ընտրակեղծարարության բոլոր մոդելները, և փորձել ենք դրանց հակազդող մեխանիզմները օրենսդրորեն ամրագրել արդեն առկա նախագծում: Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովի կայքում տեղադրված նախագիծը էականորեն տարբերվում է այն նախագծից, որն արդեն տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հիմք ընդունելով այդ երկու տարբերակները՝ մենք 30-ից ավելի առաջարկներ ենք պատրաստել, որոնք քննարկեցինք Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ: Մինչ այդ էլ՝ երկու օր առաջ կազմակերպված ԸՕ քննարկման ժամանակ ես և իմ գործընկերները ներկայացրեցինք մեր հիմնական սկզբունքային առարկությունները, որոնցից ամենաառաջինը վերաբերում էր լրագրողների և դիտորդների թվի սահմանափակմանը. դա կատեգորիկ անընդունելի դրույթ է. թույլ տալ, որ հանձնաժողովի նախագահը որոշի, թե որ լրատվամիջոցը ունի առաջնահերթություն, որ չորս լրատվամիջոցները պետք է ունենան, այսպես ասած, բոնուս՝ լինելու տեղամասում և լուսաբանելու ընտրական գործընթացը, կամ դիտորդների թվի սահմանափակումը. սա պարզապես խայտառակ հետընթաց է…

– ԲՀԿ-ն կո՞ղմ է, որ ընտրացուցակները հրապարակվեն, դա ձեր առաջարկների մեջ ներառվա՞ծ է:

– ԲՀԿ-ի առաջարկը հետևյալն է. գնալ ռացիոնալ առաջարկների տարբերակով: Հիմա մեր որոշ գործընկերների կողմից ընտրական ողջ պրոցեսը տեսանկարահանելու առաջարկ կա, բայց մենք հասկանում ենք, որ դա ռեալ չէ: Այսինքն՝ ԲՀԿ-ն չի գնալու ոչ ռեալ, ոչ իրականանալի առաջարկներով:

– Դուք չե՞ք միանալու Լևոն Զուրաբյանի առաջարկած  միասնական պլատֆորմին:

– ԲՀԿ-ն իր առաջարկները ներկայացնելու է առանձին: Մեր առաջարկները գրեթե չեն տարբերվելու քաղաքական ընդդիմադիր ուժերի ներկայացրած առաջարկներից, բայց ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի. մենք երևի թե այլևս տեսանելի ապագայում միասնական ֆորմատներ կազմելու ձևաչափերից ձեռնպահ կմնանք, մենք դրա անհրաժեշտությունը չենք տեսնում, որովհետև գիտենք, որ դրանք ինչ-որ տեղ ինչ-որ մի պահի դառնում են ինչ-որ մի քաղաքական ուժի համար, ըստ էության, խոչընդոտող գործոն: Մեր առաջարկները գրեթե նույնական են լինելու, ինչ-որ  ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Հայկական վերածնունդի» առաջարկները: Ունենք 30 առաջարկներ և ներկայացնելու ենք առանձին:

– Տիկին Զոհրաբյան, իսկ մտավախություն չունե՞ք այսպես առանձին շարունակելով ձեր ընթացքը՝ առաջիկա քաղաքական պրոցեսներում հայտնվել լուսանցքում. նկատի ունեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիրը, քանի որ նոր Սահմանադրությամբ և նաև նոր ընդունվելիք ԸՕ դեպքում կարծեք թե դա ավելի դժվարանալու է:

– Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն երբևէ՝ և՛ 2007-ին, և՛ 2012-ին երբ որ ստացավ 450.000 ընտրողի քվե, ինչ-որ մեկի դաշինքով կամ ալյանսով էր գնացել:

– Բայց այն ժամանակ կար Գագիկ Ծառուկյանը՝ իր ռեսուրսներով, իր խարիզմայով…

– Շատ ճիշտ եք ասում, Գագիկ Ծառուկյանի գործոնը միանշանակ շատ մեծ է, բայց ԲՀԿ-ն միշտ էլ առանձին է գնացել ընտրությունների: Իհարկե, քաղաքականության մեջ որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց մեր մոտեցումը հետևյալն է, որ մենք էլի առանձին ենք գնալու ընտրությունների, և վստահեցնում եմ, որ 2017-ի ուշ երեկոյան, երբ կամփոփվեն արդյունքները, մենք կարձանագրենք, որ ԲՀԿ-ն շատ լուրջ ներկայություն ունի հաջորդ խորհրդարանում:

– Իսկ մինչ այդ, ԲՀԿ-ի ներսում խմորումները, պառակտումները կարծեք թե շարունակվում են, Ձեր կուսակցական գործընկերների մի մասը հեռացվեց, մի մասը հեռացավ, նաև ԲՀԿ ղեկավար անդամներից Վարդան Օսկանյանը հայտարարել է սեփական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

– Վարդան Օսկանյանը անցած տարի փետրվարին հեռացել էր, արդեն կուսակցության անդամ չէր, դիմում էր գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ, նա ԲՀԿ խմբակցության անդամ է, և մեր պայմանավորվածության համաձայն՝ երբ որոշեր ստեղծել կուսակցություն, ես առաջին մարդկանցից մեկը պիտի լինեի, որը կիմանար այդ մասին, և նա մոտ մեկ շաբաթ առաջ ինձ տեղեկացրել էր նոր կուսակցություն բացելու մասին:

– Կարծում եք՝ մեկ շաբաթ առա՞ջ էր նա այդ որոշումը կայացրել:

– Ո՛չ, ես կարծում եմ, որ վերջնական, երբ ամեն ինչ ամբողջացվեց, Վ. Օսկանյանը՝ որպես պարկեշտ անձնավորություն, տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կհրապարակի իր կուսակցության մասին, և ինչպես ինքն է ասել՝ նա ԲՀԿ-ին դիտարկում է որպես պոտենցիալ համախոհ քաղաքական ուժ:

– Մտավախություն չունե՞ք, որ այդ նոր կուսակցության ստեղծվելուց հետո (այդ մասին մամուլում շատ է գրվել) ձեր խմբակցության ևս մի քանի անդամներ դուրս կգան և կմիանան Օսկանյանի կուսակցությանը:

– Բացարձակ մտավախություն չունեմ, մեր խմբակցության երեք անդամ կարող է անդամակցել Վ. Օսկանյանի կուսակցությանը՝ Էլինար Վադանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը, որոնք, ըստ էության, շատ վաղուց դադարեցրել են իրենց ակտիվ գործունեությունը ԲՀԿ-ում: Ամեն ինչ խաղաղվել է ԲՀԿ-ում. այն մարդիկ, ովքեր ԲՀԿ քաղաքական կուրսին համամիտ չեն և գտնում են, որ ԲՀԿ-ի ուղղությունը այլ պետք է լիներ՝ չպետք է լիներ ընդդիմադիր, մեզ հետ անցնելու ճանապարհ չունեն, կա՛մ իրենց կամքով կհեռանան, կա՛մ մենք իրենց կօտարենք կուսակցությունից, ինչպես տեղի ունեցավ նախօրեին:

– Այդ թվում նաև Աբրահամ Մանուկյանի՞ն:

– Աբրահամ Մանուկյանի մասին այս պահին խոսք չկա, բայց նրա գործունեության շրջանակները հստակ ճշտված են: Երևի իմ բացթողումն է եղել, կուսակցության ֆինանսական խնդիրներով ես չեմ զբաղվել, մարտի 1-ից արդեն դրանով ևս ես եմ զբաղվում, ինչը ավելի մոբիլ և արդյունավետ կդարձնի կուսակցության աշխատանքները: Կուսակցության կարծիքը չկիսող մարդկանց օտարումը ավելի վաղ պետք է սկսած լինեինք, բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում