Wednesday, 15 07 2026
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Արամ պատրիարքը վախեցել է, որ կարող է դառնալ հնչակյան 21-րդ «կախաղանը»

Օրերս անդրադարձել էինք ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի և ատենադպիր Համբիկ Սարաֆյանի կողմից ստորագրված և շրջանների վարիչ մարմիններին ուղարկված շրջաբերականին, որտեղ կուսակցության ղեկավարները անդրադարձել էին 20 կախաղանների մասունքները Հայաստան բերելու և այստեղ վերաթաղելու շուրջ ծավալված իրադարձություններին:

Մասնավորապես կուսակցության ատենապետը մեղադրում էր փոխատենապետին ինքնագործունեություն դրսևորելու և Ստամբուլից Հայաստան մի կմախք բերելու մեջ, որը Հայաստանում անցկացված փորձաքննությամբ պարզվել էր, որ կապ չունի 1915թ. Կոստանդնուպոլսում կախաղան բարձրացված Հնչակյան կուսակցության անդամների աճյունների հետ: Այս պատրվակը օգտագործելով՝ Տիգրանյանը և նրա լիբանանյան հովանավորներ Սեպուհ Գալպակյանը և Եղիկ Ջերեջյանը փորձելու էին սեպտեմբերին Հայաստանում արտահերթ համագումար հրավիրել և կուսակցության ղեկավարումը ամբողջապես վերցնել իրենց ձեռքը:

Պարզվում է, որ Հակոբ Տիգրանյանը և Համբիկ Սարաֆյանը փորձել են հնչակյան այս արկածախնդրությանը մասնակից դարձնել նաև Պոլսո Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տեր Արամ արք. Աթեշյանին: Մեր ձեռքի տակ է Տիգրանյանի և Սարաֆյանի ստորագրությամբ Պոլիս ուղարկված նամակը, որը կարելի է անվանել ազգային խայտառակության բացառիկ նմուշ: Նամակի հեղինակները Գերաշնորհ Տեր Արամ արք. Աթեշյանին գրում են, որ հայկական մամուլից են տեղեկացել, որ աշխատանքներ են տարվում 20 կախաղանների աճյունները Հայաստան տեղափոխելու համար, և այդ կապակցությամբ նախաձեռնության հեղինակները կապվել են նաև պատրիարքական տեղապահի հետ, ինչը մտահոգել է իրենց:

Նամակի բովանդակությունը չվերապատմելու համար ներկայացնենք առավել ուշագրավ հատվածն առանց խմբագրման: Տիգրանյանը իր նամակի մեջ գրում է. «Կիմանանք նաև թէ այս կապակցութեամբ եղած են Ձեր հետ կապ ունեցողներ, որոնց Դուք յայտնած էք հարցին լուծման համար Ձեր դրական տրամադրութիւնը: Նախ, կուզենք մեր շնորհակալութիւնները յայտնել Ձեր ցուցաբերած ազնիւ վերաբերմունքին համար: Վերջին հաշուով, 20-ները համազգային նշանակութեան իրողութիւն մըն է, որուն հանդէպ որևէ դրական կեցուածք մեծապէս գնահատելի է մեր կողմէ: Սակայն, անկախ մեր և Ձեր կամքէն, ազգային սրբազան այս աշխատանքին մէջ դժբախտաբար սողոսկած են մարդիկ, որոնք կը վարուին ինքնագլուխ, սեփական փառքեր կերտելու համար: Վստահ ենք թէ Դուք ևս համաձայն չէք ըլլար նման ինքնաբոյս նախաձեռնութիւնները քաջալերելէ: Աւելի քան վստահ ենք թէ Դուք ևս համաձայն կ՛ըլլաք որ այս նախաձեռնութիւնը պէտք է իրագործուի և հովանաւորուի Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան կողմէ, որ բարոյական ու գաղափարական իմաստներով միակ իրաւատէրն է Քսաններու աճիւնին: և ոչ թէ պատահական մարդիկ: Արդ, շրջանցելու համար վերոյիշեալ տգեղ երևոյթը, Ձեզ կը յայտնենք մեր ամբողջական գործակցութիւնը, որպէսզի այս նախաձեռնութիւնը պսակուի ամբողջական յաջողութեամբ և արժանանայ համազգային համապատասխան ուշադրութեան: Եթէ համաձայն էք, կրնանք այս կապակցութեամբ մեր վաւերական և վստահելի ներկայացուցիչները ղրկել Ձեզ հետ հանդիպելու»:

Այսպիսով, Տիգրանյանը իր տեղակալ Աճեմյանին մեղադրում է ինքնագլուխ գործելու մեջ՝ համարելով, որ նա դա անում է սեփական փառքը կերտելու համար: Իսկ որպեսզի Աճեմյանը սեփական փառքը չկերտի, այլ Տիգրանյանը կերտի իր փառքը, նա առաջարկում է պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տեր Արամ արք. Աթեշյանին սեպարատ բանակցություններ սկսել իր կողմից Ստամբուլ ուղարկվելիք պատվիրակության հետ, որպեսզի պատրիարքական տեղապահը նրանց օժանդակի աճյունները Հայաստան բերելու համար:

Այս պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրենց կողմից իբրև թե սրբազան հռչակված գործը և 20 կախաղանների մասունքները իրականում միջոց են կուսակցության ներսում սեփական խնդիրները լուծելու և քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Բայց դա այդքան էլ մեծ խայտառակություն չէր լինի, եթե Հակոբ Տիգրանյանը և Համբիկ Սարաֆյանը չփորձեին իրենց խնդիրները լուծելու համար օգտագործել Պոլսի Պատրիարքական տեղապահին:

Մեր տեղեկություններով՝ Գերաշնորհ Տեր Արամ արք. Աթեշյանը սկզբնապես իր համաձայնությունն էր տվել Սեդրակ Աճեմյանին, օգնելու հայ նահատակների աճյունների մասունքները Հայաստան բերելու հարցում՝ պայմանով, որ իր անունը ընդհարապես չպետք է դրվի շրջանառության մեջ: Սակայն երբ անցյալ տարվա ամռանը Սեդրակ Աճեմյանը մամուլով հայտարարեց, որ աճյունները շուտով կհասնեն Հայաստան, իսկ Տիգրանյանը և Սարաֆյանը գրեցին այս նամակը, Աթեշյանը հասկացավ, որ բանը բանից անցել է, ու իրեն կարող են դարձնել մասունքակռվի անմիջական մասնակից՝ խայտառակելով իրեն, խնդիրներ ստեղծելով թուքական իշխանությունների հետ: Այս առիթով Աթեշյանը նույնիսկ հայտարարել է, որ ինքը այլևս ձեռնպահ կմնա Հնչակյանների հետ որևէ շփումից, քանի որ կարող է դառնալ 21-րդը՝ ակնարկելով, որ ինքը կարող է կիսել թուրքական իշխանությունների կողմից կախաղան բարձրացված 20 հնչակյանների ճակատագիրը:

Ինչպես տեսնում եք հայկական այս ազգային և ավանդական կոչվող կուսակցությունը, զբաղված է իսկապես խիստ ազգային և ավանդական գործով՝ մեռելակռվով: Իսկ ուրիշ ինչ է մնում անել հնչակյաններին, բացի իրենց կուսակցական հերոսների ոսկորների համար կռիվ տալը, և իրարից այդ ոսկորները թաղելու իրավունքը փախցնելը: Այս կուսակցությունը գաղափարապես գտնվում է 19-րդ դարի վերջում և 20-ի սկզբներում, և միակ բանը որ անում են սփյուռքում գտնվող հնչակյանները անցյալից մնացած գույքն ու հողերը վաճառելն ու սեփական բարեկեցությանը ծառայեցնելն է: Իսկ ազատ ժամանցն օգտագործում են նման ազգային խնդիրներ լուծելու համար:

Ի դեպ, Հայաստան բերված այդ կմախքը, որը, ըստ փորձագետների, չի պատկանել 20 կախաղաններին, բերվել է Պոլսի հայոց գերեզմանոցից, և ըստ մեր աղբյուրի պատկանում է Եղեռնի զոհ հայ տղամարդու: Այն բերվել է, որպես սիմվոլիկ մի մասունք, որպեսզի վերաթաղվի Հայաստանում, 20 կախաղանների հուշահամալիրի տարածքում: Բայց քանի որ հնչակայն կուսակցության մի թևը չի ընդունել կմախքի ինքնությունը, այն չի թաղվել: Թե հիմա որտեղ է գտնվում այդ կմախքը և ինչ ճակատագիր է սպասվում դրան, կարող է իմանալ միայն Սեդրակ Աճեմյանը, ով կազմակերպել և ֆինանսավորել է այդ կմախքի Հայաստան տեղափոխումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում