Եգիպտոսի իշխանությունները մշակում են օրինագիծ, որը կանանց կարգելի կրել նիկաբ՝ մուսուլմանական ավանդական գլխակապ, որն ամբողջովին փակում է դեմքը, գրում է The Independent-ը: Արգելքը կտարածվի հասարակական վայրերում և կառավարական հաստատություններում այդպիսի հագուստ կրելու վրա:
Պարբերականը նշում է, որ Եգիպտոսի որոշ հասարակական գործիչներ աջակցում են նման սահմանափակումներին: Ըստ նրանց՝ դեմքն ամբողջովին փակող հագուստ կրելը իսլամի պարտադիր պահանջ չէ:
Այսպես, իրավագիտության պրոֆեսոր Ամնա Նոսեիրի խոսքով՝ փարանջա կրելը գալիս է ոչ թե մուսուլմանական արմատըներից, այլ ըստ հրեական ավանդույթի, որն Արաբական թերակղզում հայտնվել է դեռևս իսլամի տարածումից առաջ: Բացի դրանից՝ պնդում է պրոֆեսորը, Ղուրանը կանանց կոչ է անում համեստ հագուստ կրել և ծածկել մազերը, ոչ թե ամբողջ դեմքը:










































