Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ երկրին հաջողվել է նվազեցնել միջուկային մարտագլխիկների չափսը, որոնք կտեղավորվեն բալիստիկ հրթիռների վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նա ուսումնասիրել է ատոմային կենտրոնի աշխատանքը, որտեղ էլ արել է այդ հայտարարությունը։
«Միջուկային մարտագլխիկները ստանդարտացվել են դրանք փոքրացնելու միջոցով, որպեսզի համատեղելի լինեն բալիստիկ հրթիռների հետ»,- նշել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Նա հավելել է, որ դա կարելի է անվանել միջուկային զսպման իրական ուժ։
Հյուսիսային Կորեան հունվարին իրականացրել է իր 4-րդ միջուկային փորձարկումը։ Իշխանությունները հաստատել են, որ իրենց հաջողվել է իրականացնել ջրածնային ռումբի պայթեցում։









































