Խոնավ անձեռոցիկներ օգտագործելուց հետո շատերի մոտ քոր և գրգռվածություն է առաջանում: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը կարող է դրանցում առկա ֆորմալդեհիդը լինել: Արտադրողներն այն անձեռոցիկների մեջ են հավելում դրանց պահպանման ժամկետը երկարաձգելու համար:
Ֆորմալդեհիդը տարածված ալերգեն է: Այն ավելացնում են որպես կոնսերվանտ:
Բացի այդ, խոնավ անձեռոցիկները պարունակում են մեծ քանակությամբ հակաբակտերիալ և քիմիական միջոցներ, որոնք օգնում են մինչև 18 ամիս երկարաձգել դրանց պահպանման ժամկետը:










































