Հարավային Կորեայի իշխանություններն առաջին անգամ ժամանակավոր համարանիշ են տվել Hyundai ընկերության առանց վարորդի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
Համարանիշ է ստացել Hyundai-ի շարքի ավագ ավտոմեքենան՝ Genesis բիզնես-դասի սեդանը: Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Հարավային Կորեայի հողի, ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարարը:
Հատուկ համակարգով մեքենան կկարողանա ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկել 6 երթուղով՝ հաստատված տրանսպորտի նախարարության կողմից: Արտոնագիրը կգործի 5 տարի:









































