Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Դիմորդների թիվն անհամեմատ նվազել է

Այս տարվա քննություններն այնքան թեժ չեն լինի, բայց այնքան խաղաղ էլ չեն լինի, ինչպես մենք կարող ենք ակնկալել: Իսկ լրագրողները չեն հայտագրվի, այլ լրագրողական քարտով կներկայանան: Այս մասին այսօր հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կենտրոնում ամփոփվել են դիմորդների տվյալները, և ամփոփման արդյունքում առաջին փուլում քննություն կհանձնի 10209 դիմորդ: Եթե համեմատենք նախորդ տարվա դիմորդների թվի հետ, ապա նկատելի է, որ այս տարի դիմորդների թիվը անհամեմատ նվազել է:

Խոսելով պատճառների մասին՝ Կ. Նասիբյանը մանրամասնեց. «Այս տարի ՀՀ-ում հանրակրթական հաստատությունները շրջանավարտներ չունեն: Առաջին փուլի դիմորդները հիմնականում նախորդ տարվա շրջանավարտներն են, անցյալ տարի մրցույթից դուրս մնացած շրջանավարտները, բանակից զորացրվածները և նախորդ տարիներին դպրոցն ավարտած սփյուռքի մեր հայրենակիցները»:
Հիշեցենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը իր միասնական քաննությունները կազմակերպում է երկու փուլով: Հիմնական փուլ և լրացուցիչ փուլ: Հիմնական փուլի դիմում հայտերը հավաքվել են ապրիլի 10-ին, իսկ լրացուցիչ փուլը կսկսվի հունիսի 24-ից և կտևի մինչև հուլիսի 2-ը: Սակայն դա չի վերաբերում արտերկրի ուսանողներին և զորակոչիկներին:
Նա նաև տեղեկացրեց, որ ընդունելության կարգում որոշակի փոփոխություններ են կատարվել և ավելացրեց. «Ամենից առաջ ՀՀ պետական 28 բուհերին և նրանց մասնաճյուղերին ավելացել են նաև ոչ պետական բարձրագույն պետական հաստատություններ՝ թվով 40 բուհ: Այսինքն՝ ընդունելության նոր կարգով ոչ պետական բուհերի դիմորդները ևս կմասնակցեն միասնական քննություններին:
Երկրորդ փոփոխությունն այն է, որ այս տարի դիմորդներին թույլատրվում է հայտագրել 2 անվճար և 8 վճարովի մասնագիտություններ:
Փոփոխություններ է կատարվել նաև կարգում` հանրապետական ընդունող հանձնաժողովը բաղկացած էր 25 հոգուց, նոր կարգով ոչ պետական բուհերից ևս երկուսը կընդգրկվեն հանրապետական ընդունող հանձաժողովի կազմում:
Այս տարի անվճար տեղերի համար կա 2428 դիմում, իսկ վճարովի տեղերի համար՝ 18 հազար 500»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում