Greenpeace էկոլոգիական կազմակերպությունը հայտարարում է բուսական և կենդանական աշխարհի մուտացիաների մասին Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմային էլեկտրակայանի մերձակա անտառներում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
«Զգալիորեն ավելացել են փշատերև ծառերի և բաց կապույտ խոտի թիթեռների մուտացիաների տարածումները, ինչպես նաև որդերի ԴՆԹ-ի վնասումները ռադիոակտիվ աղտոտված շրջաններում»,- ասվում է կազմակերպության զեկույցում:







































