Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Ահա ազգային անվտանգության հարցը

Սերժ Սարգսյանը երեկ անձամբ է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախարար, իր վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին:

Ամենահետաքրքրականը պատճառաբանությունը կամ բացատրությունն է, թե ինչու է ինքն անձամբ ներկայացնում նոր պաշտոնյային:

Սերժ Սարգսյանը դա պատճառաբանել է ազգային անվտանգության հրամայականով: Նա հայտարարել է, թե արտաքին տնտեսական մարտահրավերները իրեն մղում են նրան, որ ՊԵԿ-ը դասվի ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին: Սրանով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարում է, որ Պետական եկամուտների կոմիտեն անցնում է իր անմիջական, կամ ինչպես ասում են՝ ուղիղ նախագահական կառավարման ներքո: Սրա վկայությունն է և այն, որ Սերժ Սարգսյանը իր անունից է հանգստացրել ՊԵԿ աշխատակիցներին, թե կադրային ջարդ չի լինելու: Միաժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե չի լինելու, եթե աշխատակիցները պատրաստ են աշխատել նոր պահանջներին և մարտահրավերներին դիմակայելու ջանքով ու եռանդով:

Իսկ մարտահրավերները, ըստ Սերժ Սարգսյանի, բյուջետային մուտքերի հավաքագրումն են ու գործարար միջավայրի բարելավումը: Այսինքն, ըստ էության, դրված է ՊԵԿ-ի առաջ խնդիրը՝ ապահովել բյուջեն, միաժամանակ այնպես, որ չավելանա բիզնեսի դժգոհությունը: Հնարավո՞ր է նման բան: Հնարավոր է իհարկե, եթե ՊԵԿ-ը բյուջեն ապահովելու համար փոքր ու միջին բիզնեսի ավանդական կաշվի փոխարեն ձեռնամուխ լինի խոշոր բիզնեսի, ըստ էության, կուսական մաշկին:

Այսինքն՝ եթե ՊԵԿ-ն ապահովի խոշոր բիզնեսի հարկային բոլոր պարտավորությունների լիարժեք կատարումը, ապա դրա շնորհիվ թե՛ բյուջեի մուտքերը կարող են ապահովվել, թե՛ կարող է ապահովվել գործարար միջավայրի բարելավում՝ քանի որ նախ փոքր ու միջին բիզնեսը չի շարունակի քերթվել հանուն բյուջեի, և բացի այդ էլ՝ հանրությունը կարձանագրի, որ Հայաստանում վերանում է արտոնյալ գործարար խավն, ու վարվում է հարկային հավասար քաղաքականություն: Դա, իհարկե, կնշանակի վստահելիության աճ, ինչը տնտեսական զարգացման գրավականներից է:

Սակայն այս ամենն, իհարկե, բավական սահուն է հնչում խոսքերի մակարդակում, բայց բավական է հիշել Հայաստանում բիզնեսի և իշխանության սերտաճման մասին, ու ամեն ինչ, այսպես ասած, ընկնում է իր տեղը: Եվ այդ իմաստով, ազգային անվտանգության բաղադրիչ ոչ թե ՊԵԿ-ն է պետք դարձնել, այլ պետք է ընդամենը, որպեսզի Ազգային անվտանգության համար օրենսդրորեն լիազորված կառույցները լիարժեք կատարեն իրենց աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում, այլ իրավական խնդիրներում՝ ապահովելով Հայաստանում օրենքի գերիշխանությունը:

Այդ դեպքում, իհարկե, բացարձակապես կարիք չի լինի ՊԵԿ-ը ներառել ազգային անվտանգության բաղադրիչների շարք: ՊԵԿ-ն այդ դեպքում հանգիստ կկատարի իր վարչական գործառույթները, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ գործում է օրենքի իշխանությունը, և մարդիկ նույնիսկ չեն էլ նկատում հարկային կառույցի գոյությունն ու գործունեությունը: Այդ գործունեությունը վատ իմաստով նկատելի և շոշափելի է դառնում այնտեղ, որտեղ չի շոշափվում օրենքը և իրավունքը: Սա է ազգային անվտանգության հարցը բոլոր առումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում