Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվելու է ձայնային նոր սարքավորումներով: Կառավարությունը հաստատել է համալիրին անհատույց գույք ամրացնելու որոշման նախագիծը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում և հանդիսանում են Հայաստանի սեփականությունը:
«Որոշման ընդունմամբ կազմակերպությունը կհամալրվի որակյալ ձայնային սարքավորումներով, ինչն էլ իր հերթին կնպաստի իրականացնել լիարժեք և արդյունավետ համերգային գործունեություն»,- ասել է Պողոսյանը:
Գործադիրի նախորդ որոշումներից մեկով համալիրն ամրակցվել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը:







































