Միջսիրիական բանակցությունների վերսկսման համար պայմաններ են ստեղծվել, դրանք խափանելը կամ անտեսելը դժվար կլինի՝ կարծում է «Ժողովրդական կամք» կուսակցության քարտուղար, Փոփոխությունների ու ազատագրման ճակատի ղեկավարության անդամ Կադրի Ջամիլը։
«Մարտի 7-ի բանակցությունները կկայանան։ Վերջին անգամ Ժնևում չկային բանակցությունների մեկնարկի բավարար և օբյեկտիվ պայմաններ, իսկ հիմա դրանք ստեղծվել են»,- ասել է Ջամիլը Sputnik գործակալությանը։
Ջամիլի խոսքով՝ «հնարավոր է՝ լինեն նաև սադրանքներ, քանի որ դա շատ բարդ գործընթաց է, սակայն մենք պետք է նորից փորձենք, նստենք բանակցային սեղանի շուրջ և ձգտենք հասնել կրակի վերջնական դադարեցման»։









































