«Օսկարի» ռեժիսորական անվանակարգում այս տարի հաղթեց Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն՝ «Վերապրածը» ֆիլմի համար։
Անվանակարգում նրա հետ մրցում էին ավստրալացի Ջորջ Միլլերը («Խելահեղ Մաքս. Կատաղության ճանապահին»), ամերիկացի Ադամ Մաքքեյը («Խաղ՝ գնանկման վրա»), իռլանդացի Լեննի Աբրամսոնը («Սենյակ»), ինչպես նաև ամերիկացի Թոմաս Մաքքարթին («Ուշադրության կենտրոնում»)։
Անցած տարի Գոնսալեսը դարձյալ պարգևատրել էր։ Նրան մրցանակ էր բերել «Բերդմենը»։
Կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն դարձել է «Օսկար»-ի մրցանակակիր «Զազրելի ությակը» ֆիլմի երաժշտության համար։ Սա նրա առաջին «Օսկարն» է, սակայն մինչ այդ մրցանակին առաջադրված է եղել 6 անգամ։
«Լավագույն երգի» համար մրցանակ են ստացել 23-ամյա երգիչ Սեմ Սմիթը և Ջիմի Նեյպսը՝ Writing’s on the Wall երգի համար, որը գրվել է «007: Սպեկտր» ֆիլմի համար։
Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը հանձնվում է 24 անվանակարգերում։










































