Friday, 24 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար կոալիցիայի համար

Հանրապետական կուսակցության ու Դաշնակցության ազգափրկիչ և ապագայակերտ գործակցության հանդեպ հասարակության թերահավատությունը ակնհայտ է, ինչի պատճառն, իհարկե, ոչ անցյալն է և ոչ էլ ապագան, այլ ներկան՝ խոսուն ներկան: Ընդամենը մի հանգամանքը հիմք է հանդիսանում այդ գործակցության հանդեպ թերահավատության համար:

Բանն այն է, որ այդ երկու ուժերը որևէ հոդաբաշխ պատասխան այդպես էլ չտվեցին, թե ինչն էր պակասում ՀՀԿ-ին անելու այն, ինչ պատրաստվում են կամ խոստանում են անել ՀՅԴ հետ: Ընդ որում՝ այդ պարզ հարցի պատասխանը ոչ միայն ՀՀԿ-ն, այլ ՀՅԴ-ն էլ չի տվել: Կամ չունեն և իրենք էլ չգիտեն, թե ինչու են միավորվել, կամ գիտեն, որ միավորումը բոլորովին այլ նպատակներ ունի, որի մասին հանրությանը ասել չեն կարող: Իհարկե, տեսականում բացառել պետք չէ, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կարող են արդյունավետ աշխատել ու հասարակությանը ցույց տալ, թե ինչ-որ բան են փոխում:

Տեսական այդ հնարավորությունը, սակայն, վերաբերում է կոսմետիկ փոփոխություններին, որովհետև խորքային փոփոխության կամքի և ցանկության պարագայում արվում են բոլորովին այլ քայլեր, և Դաշնակցությունն, օրինակ, այդ դեպքում իշխանությունից պետք է պահանջեր մի պաշտոն, ընդամենը մեկը՝ ոստիկանության պետի կամ գլխավոր դատախազի, կամ ԱԱԾ պետի պաշտոնը, կամ Քննչականի պետի պաշտոնը: Կամ երեք պորտֆելի փոխարեն պետք է պահանջեր այդ կառույցներից որևէ երկուսի ղեկավարությունը: Հայաստանում այլ տեղ անելիք չկա, այլ տեղ խնդիր չկա: Բոլոր խնդիրները գալիս են այդ կառույցներում առկա խնդիրներից: Իհարկե, հասկանալի է, որ այդ կառույցների խնդիրներն էլ գալիս են իշխանության քաղաքական կամքի և ցանկության բացակայությունից, բայց եթե ինչ-որ բան է փոխվում, ապա այդ փոփոխությունը կարող է և պետք է սկսվի միայն այդ կառույցներից:

Դրանք են, որ Հայաստանում կոչված են և ի զորու են, ունեն բոլոր լծակները կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Իսկ Հայաստանի համակարգային խնդիրների առանցքում կոռուպցիան է: Ընդ որում՝ այն ներթափանցել է պետական կառավարման համակարգ և անգամ հասարակական հարաբերություններ այն աստիճան, որ դրա դեմ, այսպես ասած, նորմատիվային պայքարը արդեն ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև վտանգավոր, որովհետև պետությունը, պետականությունը ժամանակ են կորցնում:

Կոռուպցիան է պատճառը, որ Հայաստանում չկա տնտեսական մրցակցություն, և հետևաբար՝ նաև զարգացման դինամիկա, կոռուպցիան է պատճառը, որ Հայաստանում առկա է տնտեսական ռեսուրսների ծայրաստիճան բևեռացվածություն, կոռուպցիան է պատճառը, որ Հայաստանում չկա արդարադատություն և անկախ դատական համակարգ, որը քաղաքացիների մոտ կսերմանի պաշտպանվածության զգացում և ինքնավստահություն, կոռուպցիան է պատճառը, որ Հայաստանում քաղաքականությունից մինչև կենցաղ առկա է արտոնյալների մի դաս, որը հասարակության մոտ առաջացնում է օտարություն սեփական երկրի հանդեպ և արտագաղթի ոչ պակաս խթան է դարձել, քան սոցիալ-տնտեսական ծանրությունը:

Իսկ ի՞նչն է կոռուպցիայի պատճառը: Արժեքները, մտածողությունը, մարդկանց տեսակը, պատկերացումները: Դրանով է պայմանավորված նաև, որ պայքարի համար ընտրվում է ոչ թե իրավական լծակը, այլ, այսպես ասած, նորմատիվային՝ օրենսդրական փոփոխություններ և այլն: Որովհետև իրավականը չի տալիս լղոզելու հնարավորություն, իրավականը ամեն ինչ շատ հստակ է դարձնում, գրեթե սև ու սպիտակ՝ համակարգը կամ բացահայտում և պատասխանատվության է ենթարկում կոռուպցիոներներին՝ դնելով դատարանի և հանրային դատի առաջ, կամ չի անում այդ բանը և պետությունը թաղված է մնում կոռուպցիոն սխեմաների մեջ:

Իսկ ահա նորմատիվայինը, երբ խոսվում է օրենքների փոփոխությունների, այսպես ասած՝ կառուցվածքային բարեփոխումների և այլնի մասին, խնդիրները լղոզելու հիանալի հնարավորություն է: Դրանք չունեն չափման որևէ միավոր, դրանց պարագայում մշտապես հնարավոր է հղում անել ժամանակին: Պատահական չէ, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հուշագրում այդպես էլ չկա ոչ մի տող թեկուզ մոտավոր ժամանակացույցի մասին: Մինչդեռ երբ երկիրը գահավիժում է ու պետք է կասեցնել, պահանջվում է մեծ արագություն և կոնկրետություն, թե երբ և ինչ ես պատրաստվում անել, ու ինչպես: Որովհետև քաղաքականության շարժիչներից մեկը հանրային չափիչն է, որով պետք է գնահատվի քաղաքական ուժերի արդյունավետությունը:

Երբ և ինչ արդյունք են խոստանում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, չի արժանացել հուշագրի կես տողի անգամ: Որովհետև այդ տողը ենթադրելու էր ամենակարևորը՝ պատասխանատվություն: ՀՀԿ-ՀՅԴ հուշագրում, ինչպես նաև դրանից հետո արվող բոլոր հայտարարություններում չկա մի բառ, որը կենթադրի կոնկրետ պատասխանատվություն որևէ կոնկրետ քայլի համար: Պատասխանատվության կոնկրետությունը որևէ քաղաքական ուժի դեմքն է: Այդ դեմքը մշտապես ծածկվում է կոսմետիկայով: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ինտենսիվ կզբաղվեն դրանով, որովհետև առաջիկա տարին նախընտրական է և պետք է ցույց տալ, արտահայտել որևէ կատարվող բան:

Այլապես, Հայաստանում միակ բանը, որ կատարվում է, տնտեսական անկումն է: Այդ անկումը միայն առաջին հայացքից է պայմանավորված արտաքին կոնյունկտուրայով կամ տնտեսական վատ քաղաքականությամբ: Անկումը հնարավոր է կասեցնել միայն կոռուպցիայի դեմ իրական պայքարով: Հետևաբար, որպեսզի իրապես կատարվող միակ բանը չլինի տնտեսական անկումը, պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը: Բայց Հայաստանում կոալիցիա է կազմվում, որը հայաստանյան ներքաղաքական ավանդույթների ոչ մեծ պատմության, բայց արդեն հարուստ փորձի բերումով գործնականում հավասարազոր է քաղաքական կոռուպցիայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում