Thursday, 16 05 2024
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արթուր Օսիկյանն ամերիկացի գործընկերների հետ քննարկել է պրոբացիոն ծառայության ներդրման հարցը

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում փետրվարի 24-ին տեղի է ունեցել վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հանդիպումը ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի ներկայացուցիչների, մասնավորապես, քրեակատարողական հարցերով և պրոբացիայի գծով խորհրդատու Էնթոնի Սթրևելերի, ԹՊԻՀ ծրագրի ղեկավար Ջեք Անդե րսոնի և ԹՊԻՀ ծրագրի պատասխանատու Կարինե Քեշաբյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հանդիպման սկզբում, գոհունակություն հայտնելով ընդունելության համար, Էնթոնի Սթրևելերը կարևորել է քրեակատարողական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը`հույս հայտնելով, որ անկախ մշակութային, վարչարարական և օրենսդրական տարբերություններից`այդ փոխգործակցությունը նպաստավոր կլինի երկու կողմերի համար էլ, քանզի այն երկուստեք միտված է նույն նպատակի իրագործմանը:

Ի պատասխան, ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն իր շնորհակալական խոսքն է հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանն արդյունավետ համագործակցության, մասնավորապես,կառավարման օրինակելի մոդելի, տեղամասային կառավարիչների ինստիտուտի ներդրման, փորձագիտական խորհրդատվության և փոխադարձ այցերի համար:

Քննարկվել են պրոբացիոն ծառայության ներդրման և կենսունակության, ՔԿԾ-ում աստիճանական կրթական համակարգ ստեղծելու, բարեփոխումների կայունության անշրջելիության, թմրանյութերի դեմ պայքարի միջոցների արդյունավետության, փոխգործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել համագործակցության շարունակականությունն ապահովելու պայմանավորվածություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում