ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ լիագումար նիստում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված Արման Թաթոյանից հետաքրքրվեց. «Խորությամբ գիտակցո՞ւմ եք, թե ինչ ծանր բեռի տակ եք մտնում:
Ինչպե՞ս եք գնահատում նախկին ՄԻՊ-երի հեղինակությունը և ընդունված լինելը ժողովրդի կողմից, և կարծո՞ւմ եք, որ դեռևս պետք է ՄԻՊ օրենսդրության մեջ փոփոխություն անենք, օրենսդրական բաց կա՞, թե՞ ոչ:
ՄԻՊ որոշումներով մարդիկ, ովքեր համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են, գնում ե դատարաններ, ունե՞ք պրակտիկա այն մասին, թե դատարաններն ինչպես են հաշվի առնու ՄԻՊ-ի որոշումները»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































