Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Արիզոնայի համալսարանի աստղագետները 10 ժամվա ընթացքում 160 անգամ լուսանկարել են 2M1207b էկզոմոլորակը։ Դա պատմության մեջ նման եղանակով էկզոմոլորակների պատկերների ստացման առաջին դեպքն է։
Արդյունքները հրապարակվել են Astrophysical Journal-ում։ Լուսանկարներն անհրաժեշտ են եղել մոլորակների մթնոլորտը հետազոտելու համար։ Աստղագետներին մասնավորապես հետաքրքրել են այդ գազային մոլորակի բծավոր ամպերը։
Ավելի վաղ աստղագետները փորձել էին լուսանկարել 2M1207b էկզոմոլորակը, սակայն դա չէր հաջողվել անգամ աշխարհի ամենամեծ աստղադիտակով։ Լուսանկարները հստակ չէին ստացվում։ Գիտնականները այժմ դա արել են Hubble աստղադիտակով։ 2M1207b էկզոմոլորակը գտնվում է Երկրից 160 լուսատարի հեռավորության վրա։ Այն չորս անգամ ծանր է Յուպիտերից։







































