Tuesday, 14 07 2026
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի

42-ամյա չառևանգված կինը ճանաչվեց «ռեցիդիվիստ» և կալանքի տակ առնվեց Կենտրոնի դատարանի դահլիճում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Նաիրա Պ.-ի գործի դատական քննությունը:

42-ամյա Նաիրան մեղադրվել է նախնական համաձայնությամբ ծանր հանցագործության կատարման մեջ մի խումբ մարդկանց վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝  2014 թվականի նոյեմբերի 3-ին Նաիրան ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, թե 2014 թվականի հոկտեմբերի 18-ին կամ 19-ին Աբովյան  քաղաքից չորս տղամարդիկ՝ երկու եղբայրներ ու նրանց երկու ընկերները, իր նկատմամբ բռնություն են գործադրել, բացահայտ առևանգել են, նստեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա ու տեղափոխել են Երևան քաղաքում գործող «Բոհեմ» հյուրանոցային համալիր:

Առևանգման հոդվածով քրեական գործ է հարուցվել, Նաիրան ճանաչվել է տուժող:

Սակայն քննության ընթացքում՝ 2015 թվականի փետրվարին, հանցակազմի բացակայության հիմքով այդ գործը կարճվել է, իսկ Նաիրան տուժողից վերածվել է սուտ մատնության համար մեղադրվող անձի:

Ընդհանուր իրավասության դատարանում Նաիրան իրեն մեղավոր  է ճանաչել մեղսագրված հոդվածով, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Նաիրան նախկինում եղել է դատապարտված՝ նրա մի քանի դատվածությունները մարված են, բայց վերջին դատվածությունը մարված չէ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011 թվականի մարտի 16 –ի դատավճռով գողությունների համար Նաիրան մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 6 տարի ազատազրկման:

2013 թվականի նոյեմբերի 22-ին նա համաներումով ազատ է արձակվել:

Սակայն դեռ դատվածությունը չմարված՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ին կատարել է միջին ծանրության նոր հանցագործություն՝վերը նկարագրված սուտ մատնությունը:

Նկատի ունենալով այս հանգամանքը՝ դատարանը Նաիրա Պ.-ի վերաբերյալ արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ և դատավճռում արձանագրել է. «Նաիրա Պ.-ն համարվում է ռեցիդիվիստ»:

Նաիրա Պ.-ն մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն  կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Նաիրան կալանքի տակ է առնվել անհապաղ՝ հենց դատական նիստերի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում