Ավստրիան ստիպված կլինի փակել իր սահմանները փախստականների համար, և դա հետևանքներ կառաջացնի ողջ բալկանյան տարածաշրջանի համար: Այս մասին Պոդգորիցայում հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը՝ գրում է RIA Novosti-ն:
«Իհարկե, եթե մենք Ավստրիայում սահմանափակենք մեր երկիր մուտք գործող փախստականների թիվը, այսինքն՝ փակենք սահմանները, իսկ մենք դա ստիպված կլինենք անել, դա կհանգեցնի հետևանքների ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Կուրցը, որի ելույթի ձայնագրությունը Չեռնոգորիայի կառավարությունը տեղադրել է իր կայքում:
Նրա խոսքով՝ նման քայլի առաջին հետևանքներից մեկը կլինի այն, որ Հունաստանը շատ ավելի արագ, քան ներկայում է, կընդունի ԵՄ օգնությունը՝ միգրացիոն ճգնաժամի լուծման համար: Սահմանների փակման մյուս հետևանքը, ըստ ավստրիացի նախարարի, կլինի փախստականների՝ նման ճանապարհով ուղևորվելու պատրաստակամության նվազեցումը:







































