Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Պաշտոնները, պորտֆելները, մեքենաները. Որոշվում են վերջին շտրիխները

Հանրապետական կուսակցության այսօր գումարված գործադիր մարմնի նիստը պատասխանեց հանրության համար շաբաթներ առաջ պարզ դարձած հայտնի մեկ հարցին միայն՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը կամ կոալիցիան անխուսափելի է։

Հասկանալի է, որ ՀՀԿ վերնախավը ՀՅԴ-ի հետ նոր համաձայնությամբ բախվում է իր շահի պաշտպանության խնդրին, և քանի որ բոլորը հասկանում են, որ մեկը մյուսին վնասելը կամ բռնանալը, ըստ էության, չի բերի որևէ լավ բանի և կտանի փակուղի, եկել են այն եզրահանգման, որ պետք է ևս երկու-երեք օր քննարկել, մինչև բոլորը բոլորին համոզեն, կամ մեկը բոլորին համոզի, և կայացվի ընդունելի որոշում: Իսկ ահա երբ հարցը վերաբերում է հանրային շահերին, ապա այստեղ, իհարկե, ժողովրդավարության, քննարկումների, իրական բազմակարծության վրա իշխանությունն, իհարկե, թքած ունի, որովհետև այստեղ իշխանական թևերի շահեր գոյություն չունեն, այստեղ իշխանությունը դեմոկրատիայի մեջ «քյար» չի տեսնում:

Այս իրավիճակը, ըստ էության, հանդիսանում է Հայաստանում իշխանական համակարգի լավագույն ինդիկատորներից մեկը՝ այն իմաստով, որ տեղի է ունենում իշխանական համակարգի յուրօրինակ ախտորոշում: Համակարգը փորձելով բյուրեղանալ՝ այդ բյուրեղացման պրոցեսով իրականում անցնում է ռենտգենի տակով: Եվ այստեղ, իհարկե, հասարակության խնդիրը ոչ թե թամաշան է, թե ինչ են պայմանավորվում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն և ինչպես են կիսում պաշտոնները, պորտֆելները, մեքենաներն ու այլ իշխանական արտոնությունները, այլ հասկանալը, թե ինչպես է դա տեղի ունենում, ինչ տրամաբանությամբ է քննարկվում, ինչպես է ընթանում համաձայնեցման գործընթացը, ինչու է այդպես ընթանում և այլն:

Հասարակությունն ունի այս իրավիճակը հասկանալու և իշխանության ռենտգեն պատկերը ստանալու խնդիր, դրանից բխող եզրակացություններով: Համակարգին հաղթել, համակարգի դեմ մրցունակ լինել, համակարգին մեծ կամ փոքր զիջումների մղել հնարավոր է միմիայն նրան առավելագույն ճանաչելու դեպքում: Եվ նման գործընթացները իրականում ճանաչման լավ, պատեհ հնարավորություններ են: Ի դեպ, նաև հենց այս հնարավորությունից հանրությանը հեռացնելու համար են նաև իշխանությունները իրենք նպաստում, որպեսզի այս գործընթացը վերածվի թամաշայի, այսինքն՝ ռենտգենի պատկերն ուղղակիորեն լղոզվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում