ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հյուսիսային Կորեային կոչ է արել դադարեցնել սադրիչ գործողությունները և սկսել հետևել միջազգային պարտավորություններին: Այդ մասին պաշտոնական հայտարարությունը տեղադրված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում՝ գրում է gazeta.ru-ն:
«Շատ ցավալի է, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է բալիստիկ հրթիռի արձակում՝ խախտելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, հակառակ նման գործողություններ իրականացնելու դեմ միջազգային հանրության կոչերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Պան Գի Մունը նաև ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել երկու կողմերի հետ լարվածության թուլացման և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ ԱԽ-ն կանցկացնի արտակարգ խորհրդակցություն Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո: Հանդիպումը նշանակված է Երևանի ժամանակով ժամը 19-00-ին:







































