ԱՄՆ ռազմածովային նավատորմի սպան իրեն մեղավոր է ճանաչել, որ Պենտագոնի որոշ գաղտնի տեղեկատվություն վաճառել է փողի, նվերների և մարմնավաճառուհիների ծառայությունների դիմաց, հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Նշվում է, որ Մայքլ Վանակ Հեմ Միևիչը իրեն մեղավոր է ճանաչել, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալի խոսքով` նա իրական վտանգի է ենթարկել ամերիկյան զինվորականներին:
Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել, որ 2011-2012 թվականներին սինգապուրյան GDMA ընկերությանը գաղտնի տեղեկատվություններ է փոխանցել և նպաստել է ընկերության շահերին` պայմանագրեր կնքելիս: Դրա փոխարեն ընկերության ղեկավարը սպային և նրա ընտանիքին վճարել է շքեղ հյուրանոցներում հանգստանալու համար, ինչպես նաև Միզևիչին տրամադրել է մարմնավաճառուհիներ:







































