Friday, 24 07 2026
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը այս պահին ձևական բնույթ է կրում»

Չնայած անցյալ տարի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ձևավորվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, խորհրդի գործունեության արդյունքները տեսանելի չեն:

Հունվարի 27-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կհրապարակի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2003 թվականից, երբ կանոնավոր մոնիտորինգ է անցկացվել, Հայաստանում կոռուպցիայի մակարդակը էականորեն չի փոխվել: Նրա խոսքերով՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրական ցանկություն չկա, ու կոռուպցիայի իմաստով լճացած իրավիճակ է:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հուլիսին գումարեց այս կառավարության օրոք առաջին նիստը: Բացի Հովիկ Աբրահամյանից, խորհրդի կազմում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում են նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և որոշ ՀԿ-ներ:

Ընդդիմությունը, բացի ԲՀԿ-ից, բոյկոտեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը, ինչի առթիվ որոշակի դժգոհություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ ճիշտը ոչ թե «այգիներում խոսելն է կամ փողոց փակելը», այլ նման հարթակներում պայքարելը:

«Մենք ունենք կամք և վճռականություն ու պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալու… Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի… Թեպետ մեր գործընկերներից մի մասը հրաժարվեցին մասնակցել խորհրդի աշխատանքներին, մենք հրավիրել ենք իրենց՝ ներկա գտնվելու այսօրվա նիստին»,- հուլիսին հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվեցին մտնել խորհրդի կազմի մեջ որպես անդամներ, կհամագործակցեն խորհրդի հետ:

«Մեր նպատակն է այս ձևաչափի շուրջ համախմբել այն ուժերին, կազմակերպություններին, որոնք իսկապես ասելիք ու պատկերացում ունեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Հավաստիացնում եմ՝ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը»,- ասել էր վարչապետը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը այս պահին ձևական բնույթ է կրում՝ այն իմաստով, որ օրենքների փոփոխությունները, իրավական այլ ակտերի փոփոխությունները միաժամանակ պետք է զուգակցվեն այնպիսի պրակտիկ քայլերով, որոնք արդեն միայն խորհուրդը չի, որ պետք է կատարի: Շատ ավելի լուրջ քայլեր պետք է կատարվեն՝ ներառյալ այլ մասնակիցների կողմից, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ այսօր հասարակության մեջ ընդհանուր ապատիայի մթնոլորտում չկա պահանջարկ լրջորեն նվազեցնելու կոռուպցիան Հայաստանում և լրջորեն պայքար մղելու: «Այդ դրայվը, ցանկությունը ես չեմ տեսնում»,- ասաց հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:

Ըստ նրա՝ փակուղային իրավիճակից միակ ելքը ներկա տնտեսական իրավիճակում համակարգային տնտեսական բարեփոխումներն են, որոնք ազդակ կդառնան կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար: «Երևի եկել է ժամանակը լուրջ տնտեսական ռեֆորմների, ինչպես Սինգապուրում եղավ 60-ականների սկզբներին: Այդ տնտեսական լուրջ բարեփոխումները իրենք կծնեն պահանջարկ կոռուպցիան կրճատելու»,- ասաց Հոկտանյանը:

Ի դեպ՝ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգով կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում է չորս ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, պետական եկամուտների հավաքագրում և ոստիկանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում