Google ընկերությունը համաձայնել է բրիտանական իշխանություններին վճարել հարկային փոխհատուցումը՝ Միացյալ Թագավորության հարկային մարմինների կողմից ընկերության հաշվապահությունը ստուգելուց հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ստուգման արդյունքում աուդիտորները քննադատել են ընկերության բարդ կառուցվածքն ու հայտարարել, որ Google-ը «չի վճարում հարկերի սահմանված մասնաբաժինը»:
Ընկերության մենեջմենթի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ Google-ը մտադիր է ընդառաջ գնալ իշխանություններին:
«Այսօր մենք հայտարարել ենք, որ Մեծ Բրիտանիայում ավելի շատ հարկ կվճարենք»,- ասել է Google Europe-ի ղեկավար Մեթ Բրիթինը:
Փոխհատուցումը կազմում է մոտ 130 մլն ֆունտ (185 մլն դոլար):









































